Nf4V4UkGY0c

Լավաշ և հարիսա պատրաստելով ու համտեսելով` Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում մեկնարկեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 7-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Հայաստանում հանդիպեցին հայկական, վրացական, լիտվական և իրանական մշակույթները: Փառատոնին այս տարի հյուրընկալվել են Լիտվայի «Սելուոնա», Վրաստանի «Գորդա» ֆոլկլորային խմբերը և Իրանի «Մոբարակ» թատրոնը: Հյուրերը մեր ավանդական երգ ու պարին ծանոթացան «Տոնացույց», «Մասունք», «Բյուրական» և այլ խմբերի կատարումներով:

2018-09-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ