Ավարտվեց Մոսկվայի Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի ուսումնական տարին


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում գործում են ՌԴ կրթական չափորոշիչները: Հայերենի ուսուցումը, սակայն, պարտադիր է բոլոր աշակերտների համար՝ անկախ ազգությունից։

 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների ժողովը Մոսկվայում


Մայիսի 24-ից 26-ը Մոսկվայի հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, գումարվեց քահանաների հերթական ժողով, որին մասնակցեց Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած 41 հոգևորական:

 

Համբարձման տոնը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայոց եկեղեցում


Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Միջին Ասիայից և Մոլդովայից ժամանած մեր հոգևորականները Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում հավատացյալների հետ նշեցին Տիրոջ Համբարձման տոնը:

 

Մոսկվայի հայկական եկեղեցու սրբապատկերները մաքրվում են մասնագետների կողմից


Թեմակալ առաջնորդի հրավերով Սանկտ Պետերբուրգի Պատմության և կրոնի պետական թանգարանի երկու առաջատար նկարիչ-վերականգնողներ են ժամանել Մոսկվա՝ Ս. Պայծառակերպություն հայկական մայր եկեղեցու սրբապատկերները մաքրելու համար։

 

Զատկական երգերի փառատոն Մոսկվայի հայկական եկեղեցում


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը կազմակերպել էր զատկական երգերի փառատոն, որին մասնակցում էին Ռուս ուղղափառ, կաթոլիկ, Ավետարանական-Լյութերական եկեղեցու երգչախմբերը, ինչպես նաև Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու երկսեռ երգչախումբը:

 

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ Մոսկվայի հայոց եկեղեցում


Ապրիլի 24-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսպետությամբ մատուցվեց պատարագ, որի ավարտին կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաների: Թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով։

Դոնեցկի ու Լուգանսկի փախստականներին օգնություն է տրամադրել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հումանիտար օգնություն է կազմակերպել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններից արտագաղթածների, ինչպես նաև օրեր շարունակ վախի ու կարիքի մեջ թաքստոցներում անցկացրած Մարիուպոլի բնակիչների համար:

Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցում


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, այդ թվում նաև՝ Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում, Ս. Հարության տոնական պատարագ մատուցվեց:

Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Մոսկվայի հայոց եկեղեցում


Թեմակալ առաջնորդը Հիսուսի օրինակով ծնկի եկավ, լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը, որոնց մեջ ամենակրտսերը Ս. Գր. Նարեկացու անվան վարժարանի երկրորդ դասարանի սան Սամվել Ասատրյանն էր, իսկ ամենաավագը՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանը:

Ծաղկազարդը Մոսկվայի հայկական եկեղեցում


Այսօր, երբ Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, Մոսկվայի հայոց Սբ․ Պայծառակերպութան եկեղեցում հնչում է Կոմիտասի պատարագը։

Ռուբեն Ապրեսյանի անհատական ցուցահանդեսը Մոսկվայի «Տապան» թանգարանում


Ապրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին, Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում բացվեց մոսկվաբնակ գեղանկարիչ Ռուբեն Ապրեսյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի հոգելույս մայրիկի՝ Ալլա Ապրեսյանի հիշատակին:

Տյառնընդառաջի տոնը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում


Տյառնընդառաջին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարը լի էր ոչ միայն նորապսակ զույգերով: Մարդիկ եկել էին տաճարից վառված մոմեր և ճրագներ տանելու՝ ակնկալությամբ, որ իրենց ընտանիքներում սեր, խաղաղություն և երջանկություն կտիրի: