|
Ռուսահայոց թեմի հոգևորականները դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները ԱրցախումՍեպտեմբերի 19-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում Տեր Եզրաս արքաեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ մեկնարկեց քահանաների տարեկան եռօրյա ժողովը: Թեմակալ առաջնորդն անդրադարձավ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, որի նպատակն է ցեղասպան քաղաքականությամբ հայաթափել Արցախը։ Հոգևոր դասը հանդես եկավ հայտարարությամբ: |
|
Հովվական այց Ուզբեկստանի հայ համայնքՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը սեպտեմբերի 6-ին հովվական եռօրյա այցով մեկնեց Ուզբեկստան՝ հանդիսապետելու Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 120-ամյակին նվիրված միջոցառումները։ |
|
Ուլյանովսկում նորակառույց հայկական եկեղեցի է օծվելՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ: Նորաօծ եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ |
|
Օծվեց Տյումենի նորակառույց հայկական եկեղեցինՀովվական այցով Տյումեն մեկնած թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանին տեղի հայերն առանձնակի խնդությամբ դիմավորեցին: Համընդհանուր ուրախության պատճառը նորակառույց եկեղեցու օծման և բացման առիթն էր, որին տյումենահայությունը սպասում էր ավելի քան երեք տարի: |
|
Խաբարովսկ քաղաքում կառուցվում է հայկական եկեղեցիՄայիսի 25-֊ին Մոսկվայից Խաբարովսկ մեկնեց Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ հանդիսապետելու նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնությունը: |
|
Քրիստոնեական տարբեր եկեղեցիների երգչախմբերի մասնակցությամբ մեկնարկեց Զատկական 2-րդ փառատոնըՄոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում Հայ առաքելական, Ռուս ուղղափառ, Կաթոլիկ, Ավետարանական եկեղեցիների երգչախմբերը տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, գերմաներեն, լատիներեն, ռուսերեն Կոմիտասի, Չեսնոկովայի, Բախի ստեղծագործությունները: |
|
Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններԱպրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով: |
|
Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հայոց եկեղեցումՄոսկվայի Ս. Պայծառակերպություն հայկական եկեղեցում զատկական պատարագը մատուցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: |
|
Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Մոսկվայի հայոց եկեղեցումԱվագ հինգշաբթի օրը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում, Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Երեկոյան կատարվեց Ոտնլվայի արարողությունը: |
|
Ծաղկազարդը Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցումԾաղկազարդի տոնակատարությունն սկսվեց վաղ առավոտյան: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև եկեղեցի բերված կանաչ ճյուղերը, որոնք հոգևորականները բաժանեցին հավատացյալներին։ Տոնական պատարագը մատուցեց Տ․ Սեպուհ քահանա Ամիրյանը։ |
|
Մոսկվայի հայորդյաց տունըԲազմազգ և բազմակրոն Մոսկվայում հայ երեխաների համար քրիստոնեական դաստիարակության, հայրենասիրության լավագույն միջավայր է հայորդյաց տունը: Հայորդյաց տունը գործում է արդեն 18 տարի: Կառուցվել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ: Այս տարիների ընթացքում կենտրոն հաճախել է շուրջ 20 հազար երեխա: |
|
Մոսկվայի հայոց առաջնորդարանում պատվո հյուրընկալություն է կազմակերպվել գիտնականների համարԱմեն տարի փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են Գիտության օրը: Մասնագիտական տոնի առիթով մեծանուն հայ ակադեմիկոսների հյուրըկալեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ |