Alt

Դպրական տվչություն Սևանավանքում և Մոսկավյի Ս. Պայծառակերպություն եկեղեցում


Ստեփանոս Նախավկայի տոնի նախընթաց օրը Վազգենյան հոգևոր դպրանոցի սաներից 20-ը դպրի աստիճան ստացան, իսկ 4-րդ լսարանի սաներից 15-ը արժանացան ուրարակրության: 
Դեկտեմբերի 25-ին դպրական տվչության արարողություն տեղի ունեցավ նաև Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում: 

 

Alt

Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցին նորոգվել է


Սեպտեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցու նորոգման և բարեկարգման աշխատանքների ավարտի կապակցությամբ եկեղեցի այցելեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոն: Հյուրերին հանդիպեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: 

Alt

Նորակառույց հայկական եկեղեցի ՌԴ Յակուտսկ քաղաքում


Սեպտեմբերի 7-ին Յակուտսկ քաղաքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հադիսապետությամբ կատարվեց  սուրբ Կարապետ հայկական եկեղեցու օծման և հանդիսավոր բացման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեղի համայնքի բարերարների շնորհիվ:

Alt

Օծվեց Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցին


Մայիսի 24-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվել է Նիժնի Նովգորոդի Ս. Ամենափրկիչ նորակառույց հայկական եկեղեցին: Նույն օրը բացվել է նաև եկեղեցու թանգարանը:

Alt

Արցախի պետական ակադեմիական երգչախմբի համերգը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում


2014 թվականը հայտարարված է Կոմիտասյան տարի, լրանում է Կոմիտաս վարդապետի 145-ամյակը: Օրերս Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում ելույթ ունեցավ Արցախի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգին հնչեցին Կոմիտաս վարդապետի ժողովրդական, աշխատանքային, հարսանեկան և կատակ երգերը:

Alt

Քահանայից ժողով Սանկտ-Պետերբուրգում


Մայիսի 5-ից 7-ը Սանկտ-Պետերբուրգում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանայից տարեկան ժողովը:

Alt

Սուրբ Հարության տոնը հայոց թեմերում


Զատկական արարողություններ Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում, Վիրահայոց և Ռումինահայոց թեմերում:

Alt

Քահանայական ձեռնադրություն Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում


Փետրվարի 9-ին Մոսկվայի Ս. Պայծառակերպություն առաջնորդանիստ Մայր տաճարում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում` ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: Քահանայության են կոչվել Մհեր սարկավագ Բեկնազարյանն ու Դանիել սարկավագ Խանանյանը:

Շքանշանների հանձնում Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում


Նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշաններ և օրհնության գրեր հանձնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերաների ` հայանպաստ և եկեղեցաշեն գործունեության համար:

Խազերի առեղծվածը


Պատմությունը գրեթե լռում է հայոց եկեղեցական հին եղանակների, ինչպես նաև` խազերի մասին: Թե ինչպես են նոտագրվել, կամ նոտագրվե՞լ են արդյոք հայոց հոգևոր երգերը մինչև 8-րդ դար, անհայտ է: 8-րդ դարում ստեղծվում են խազերը և, որպես ձայնագրության միջոց, գոյատևում մինչև 16-րդ դար, ապա` մոռացվում: Մեծագույն ներդրումը գտնելու խազերի բանալին Կոմիտաս վարդապետինն է: Խազագիր մատյանների մի զգալի մաս մինչ օրս մնում է անընթեռնելի:

Եկեղեցին և Ցեղասպանության ճանաչումը


Ամեն տարի՝ ապրիլի 24-ին Հայ եկեղեցու մատուցվում է հատուկ Պատարագ: Այդ օրը հայ ժողովուրդն աղոթում է, որ ոչ մի տեղ այլրս չկրկվի նման ողբերգություն:
Ըստ Մովսես եպսկ Տեր-Մովսիսյանի կազմած ցուցակի՝ Եղեռնի ժամանակ թուրքերը ոչնչացրել են 22 հազար հայկական ձեռագիր: Հայոց մեծ ջարդին նահատակվեց 4000 հայ հոգևորական:
Համատարած մղձավանջի մեջ բոլորն իրենց հույսը կապում էին Մայր հայրենիքի, կաթողիկոսի միջամտության հետ: Գևորգ 5-րդ կաթողիկոսին վիճակված էր հայ ժողովրդին առաջնորդել ամենամռայլ մի ժամանակաշրջանում: Տարագիր հայությունը հավաքվեց եկեղեցու շուրջ: Հայահավաքն ու հայության կյանքը կազմակերպելը դարձավ Հայ եկեղեցու հիմնական առաքելությունը: Տարբեր երկրներում ապաստան գտած հայությունը եկեղեցական կառույցների միջոցով բողոքի ձայն էր բարձրացնում: Իսկ Խորհրդային Հայաստանում Ցեղսպանության մասին խոսքն ընկալվում էր որպես հայկական ազգայնամոլության քարոզ ու արգելվում:
1955թ. կաթողիկոս ընտրված Վազգեն Ա-ի գլխավորությամբ եկեղեցին քայլ առ քայլ նվաճում էր Եղեռնի մասին Խորհրդային հայաստանում հրապարակային խոսք հնչեցնելու իրավունքը: 1965թ. Հաայստանում առաջին անգամ պետականորեն նշվեց Եղեռնի 50-ամյակը: Մայր Աթոռում կանգնեցվեց հուշարձան: