|
|
Հոգևորականները հանրահավաքների վայրերում ենԵրևանում և մարզերում տեղի ունեցող իրադարձություններին չի կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցին: Լարված իրավիճակը հանդարտեցնելու, բռնություններից խուսափելու նպատակով հայ եկեղեցու հոգևորականները հանրահավաքների վայրերում են: Ինչպիսին էլ որ լինի դեպքերի հետագա ընթացքը, հայ հոգևորականությունն անելու է ամեն ինչ՝ կանխելու համար բացահայտ առճակատումն ու բռնությունները,-ասում են քաղաքի թեժ կետերում գտնվող հոգևորականները: |
|
|
Ինչպես են խնամվում Մայր Աթոռի կանաչապատ տարածքներըՄայր Աթոռի տարածքը վերջին տարիներին մեծացել է շուրջ երեք անգամ և կազմում է շուրջ 40 հա: Դրա ուղիղ կեսը կանաչապատ տարածք է: Ովքե՞ր են խնամում հազարից ավելի ծառերն ու թփերը, ի՞նչ ծառատեսակներ կան և ինչո՞վ են գրավում հազարավոր այցելուներին, ուխտավորներին ու տեղացիներին: |
|
|
Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի կոնսերվատորիայումԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվել է Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա: Այն ստեղծվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: |
|
|
Արմեն Առաքելյանն ու Հռիփսիմե Առաքելյանը «Արարող ձեռքեր» 5-րդ ցուցահանդեսի մասնակիցներն ենՄայր Աթոռում շարունակվում է «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը: Նախագծի 5-րդ ցուցահանդեսի բացումը Աստվածածնի Ավետման տոնին էր: Երիտասարդ քանդակագործ Արմեն Առաքելյանի և նկարչուհի Հռիփսիմե Առաքելյանի աշխատանքներին ծանոթանալու համար Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում հավաքվել էին բազմաթիվ այցելուներ: |
|
|
Նինա Խեմչյանի «Յոթ հիմնարար մեղքերը» գրաֆիկական աշխատանքի ցուցահանդեսը«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, քանդակագործ Նինա Խեմչյանի «Յոթ հիմնարար մեղքերը» թեմայով գրաֆիկական աշխատանքի ցուցահանդեսը: |
|
|
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ԷլբֆիլհարմոնիայումՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա առաջին հյուրախաղը տեղի է ունեցել մարտի 28-ին, Գերմանիայում՝ Էլբֆիլհարմոնիայի դահլիճում։ Նվագախումբը կատարել է հայ կոմպոզիտորների երկու սերնդի՝ Արամ Խաչատրյանի և Էդուարդ Հայրապետյանի գործերից: Նվագախումբը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը: |
|
|
Արագ արձագանքում աղետներին` վերապատրաստման դասընթաց թեմերի հոգևորականների համարԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ, կազմակերպել էր «Արագ արձագանքում աղետներին» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին քահանաներ Հայ եկեղեցու բոլոր թեմերից: |
|
|
«Արտավազդ-2017» մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Գրիգորյանի հիշատակինՄարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, անցկացվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: |
|
|
Ավագ հինգշաբթի. ապաշխարողաց կարգ և պատարագ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱվագ հինգշաբթին մեր եկեղեցում ծիսական արարողություններով ամենահարուստ օրերից մեկն է: Մեծ պահքը ապաշխարությամբ անցկացրած հավատացյալները վաղ առավոտյան, ժամը 7:30-ին գնում են եկեղեցի: Հայոց եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ առավոտյան ժամերգության ավարտին ապաշխարողաց կարգ է կատարվում: Այնուհետև մատուցվում է պատարագ, որի ժամանակ հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Այն քրիստոնեական եկեղեցու յոթ խորհուրդներից է, Հիսուսն այն հաստատել է Երուսաղեմի վերնատանը՝ վերջին ընթրիքի ժամանակ: |
|
|
Ավագ երկուշաբթի. խոկման արարողություն Ս. Էջմիածնի մայր տաճարումՄարտի 26-ին հայ եկեղեցու հավատացյալները մուտք գործեցին Ավագ կամ Չարչարանաց շաբաթվա շրջան: Ավագ երկուշաբթի, երեկոյան ժամերգության ավարտին Ս. Էջմիածնի մայր տաճարում խոկման արարողություն էր կազմակերպել Գևորգյան հոգևոր ճեմարանը: Համայնքի հավատացյալների հետ խոկմանը մասնակցում էին նաև Երևանի բուհերի ուսանողներ, Էջմիածնի զորամասի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինվորականներ: |
|
|
Բացվեց «Արարող ձեռքեր» նախագծի 4-րդ ցուցահանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում մարտի 25-ին բացվեց «Արարող ձեռքեր» նախագծի 4-րդ ցուցահանդեսը: Ստեղծագործություններ էին ներկայացրել երիտասարդ արվեստագետներ Ալիսա Գևորգյանը, Վահե Բաղումյանը, Գրիգոր Դարբինյանն ու Արսեն Գրիգորյանը: |
|
|
Դիրիժոր Լիոր Շամբադալն ու ջութակահար Ասի Մատաթիասը՝ Երևանում«Մենք բոլորս մեկ լեզվով ենք խոսում՝ երաժշտության լեզվով: Եթե մի օր համախմբվենք, ամենամեծ կուսակցությունը կարող ենք ստեղծել»: Հայաստան է ժամանել ծագումով հրեա, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը։ |