Խոր Վիրապում պատարագիչ էր Տ. Գառնիկ քահանան՝ զոհված զինվոր Նարեկ Լոռեցյանի հայրը


Հոկտեմբերի 25-ին՝ Խաչի գյուտի տոնին, Խոր Վիրապում պատարագ էր մատուցում Տ. Գառնիկ քահանա Լոռեցյանը: Տեր հոր որդին՝ Նարեկ Լոռեցյանը, զոհվել է Արցախում, 13 օր առաջ:

 

Ստեղծվել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ


Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամաստաբ ռազմական գործողությունների հետևանքով ժամանակավորապես Հայաստան են տեղափոխվել Արցախի քաղաքացիներ, որոնց կացության խնդիրը հոգալու և սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է արցախցիների ժամանակավոր կայանման կետ:

 

Առաջնագծում վիրավորված Հրայր սարկավագ Լալայանի կյանքը փրկվել է


Հոկտեմբերի 2-ին առաջնածգում բեկորային վիրավորում է ստացել գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը: Նա այժմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, կյանքին վտանգ չի սպառնում:

Սուրբ Գևորգի Աջ-մասունքարանը տարվեց Մուղնի


Սբ. Գևորգի հիշատակության տոնին Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի տարվեց սրբի աջաձև մասունքը:

 

Վարագա Ս. Խաչի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում


Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր է: Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի

Ս. Էջմիածնում աղոթք բարձրացվեց Արցախի անսասանության, ԶՈՒ ամրության ու հայրենիքի խաղաղության համար


Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում աղոթք հնչեց Արցախի և հայոց բանակի անսասության, հայրենիքի խաղաղության, զինվորի ոգու ամրության համար։

 

Էջմիածնում մեկնարկել է Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը


Այսօրվանից Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում երկու ցուցասրահ նվիրված է լինելու Եղիշե Թադևոսյանին:

 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը


Անկախության տոնի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական այրերի և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

Ֆրանսիան Նորքի հայորդյաց տան սաների նկարներում


«Ֆրանկոֆոնիա» խորագիրն էր կրում Նորքի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների խմբակային ցուցահանդեսը, որ բացվել էր Կարեն Դեմիրճյանի թանգարանի բացօթյա սրահում:

 

ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մայրաքաղաքի և մարզերի 22 պատասխանատուներին։ Նորին Սրբությունը տեղեկացրեց առաջիկայում Մայր Աթոռի և ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի տեղի ունենալիք հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների և առաջարկությունների հարցում։

 

Խաչվերաց տոնը Երևանի Սուրբ Խաչ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում


Մեր նկարահանող խումբը Խաչվերաց տոնին եղել է նաև Երևանի եկեղեցիներում, նախ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ, ապա՝ Զորավոր Սուրբ Աստվածածին:

 

Սեպտեմբերի 13-ին Խաչվերաց տոնն է


Սեպտեմբերի 13-ին տոնախմբում ենք Խաչվերացը: Տոնի նախօրեին մեր նկարահանող խումբը Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում էր: