Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել Պոլսի հայոց պատրիարքի հանդիսապետությամբ


Սեպտեմբերի 6-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել:

Մշո Առաքելոց վանքի դռան գաղտնիքներն ու ճակատագիրը. դասախոսություն Հայաստանի պատմության թանգարանում


Հայաստանի պատմության թանգարանի «Մի ցուցանմուշի պատմություն» դասախոսությունների շարքը ներկայացրեց Մշո Ս. Առաքելոց վանքի դռան գաղտնիքներն ու ճակատագիրը:

Բացօթյա կինոդիտումներ և համերգներ կլինեն «Ֆրեսկո» փառատոնի օրերին


Օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը։ Կինոդիտումները կլինեն Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում ամեն օր, ժամը 19:00-23:00-ն: Կկազմակերպվի նաև բացօթյա երեք համերգ:

Հովհաննավանքը հարստացավ նոր նվիրատվությամբ


Վերջին մեկ տարում Հովհաննավանքում բարեկարգման աշխատանքներ են արվել: Այս կիրակի տեր և տիկին Գևորգ և Էմմա Խաչատրյանները պատարագի արարողության ընթացքում գործածվող սկիհ նվիրաբերեցին վանքին:

 

Լույս է տեսել Կոմիտասի Պատարագի համերգային տարբերակի ձայնասկավառակը


Լատվիայի ռադիոյի երգչախումբը ձայնագրել է Կոմիտասի Պատարագի համերգային տարբերակի ձայնասկավառակը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Երգչախմբի հետ աշխատել են խմբավարներ Մկրտիչ Մկրտչյանը և Վարուժան Մարգարյանը։ Ձայնասկավառակը թողարկել է ամերիկյան հանրահայտ “Delos” ընկերությունը, վաճառքը հասանելի է հուլիսի 10-ից։

Ս. Աստվածածնի վերափոխման տոնական պատարագն ու խաղողօրհնեքը Մայր Աթոռում


Հայ առաքելական եկեղեցին  այսօր տոնում է քրիստոնյա աշխարհի սիրված  տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը: Ամեն տարի մենք հիշատակում ենք այդ իրողությունը օգոստոսի 15-ի մոտակա  կիրակի օրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվեց Սուրբ Տրդատ բաց խորանին, Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ:

 

«Էօրնեկյան դպրոցի» աշակերտը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի մրցույթում հաջողության է հասել


«Վիշեգրադ 4-ը հանուն ՏԻՄ- երիտասարդության ներգրավման» ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթին Արմավիրի մարզի հաղթող է ճանաչվել «Էօրնեկյան դպրոցի» աշակերտ Տիգրան Կարապետյանը:

Աստվածաշունչ մատյաններ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին և Վնասվածքաբանության գիտական կենտրոնին


Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնը Աստվածաշունչ մատյաններ նվիրեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, որը նույնպես վերապրոֆիլավորվել և ծառայում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժմանը:

Պայծառակերպության տոնը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում


Պայծառակերպության տոնի օրը Գևորգ և Կարինե Մաչանյանները  Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն պատարագի արարողության ընթացքում գործածվող սկիհ նվիրաբերեցին: Արծաթապատ սկիհի վրա դրվագված են 4 ավետարանիչների, Սուրբ  Գրիգոր Լուսավորչի,  Սուրբ Գևորգ Զորավարի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մուղնու  Սուրբ  Գևորգ եկեղեցու պատկերները:

 

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության մանկապատանեկան ծրագրերն առցանց հարթակում


Համավարակի պայմաններում Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը շարունակում է իր գործունեությունն առցանց:

Մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հուլիսի 14-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից մահացու վիրավորում ստացած մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը: «Եռաբլուրում» էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գեներալներ, սպաներ, Համբարձումյան ընտանիքի անդամներն ու հարազատները: Հուղարկավորության արարողությունը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Մեկնարկել է ՀՀ ԶՈՒ գնդերեցների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկեց ՀՀ ԶՈՒ-ում սպասավորող հոգևորականների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը: