Մեծ պահք. քահանայի հորդորներն ու բժշկի խորհուրդները


Փետրվարի 24-ից սկսվել է Մեծ պահքը։ Թեմայի շուրջ «Հայացք» մամուլի ակումբում զրուցել են Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վրաստանի պաշտպանության նախարարին


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Թումանյանի երևանյան տուն- թանգարանում նշում են գրողի 151-ամյակը


Ամեն տարվա պես՝ փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի երևանյան տանն ուրախ իրարանցում էր՝ մինչև ուշ երեկո մեծ ու փոքր այցելուների հոսքը չէր դադարում: Բազմաքանակ էքսկուրսիաներին ավելացել էին գիտակրթական միջոցառումները:

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածին


Փետրվարի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը։

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին


Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:

Ճանաչված երգերի մշակումներ՝«Հովեր» երգչախմբի կատարմամբ


Փետրվարի 15-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը Կամերային երաժշտության տանը հանդես եկավ ինքնատիպ համերգով: Երգչախումբը ներկայացրեց ճանաչված և սիրված երգերի խմբերգային մշակումներ:

Բուն բարեկենդանի տոնը՝ Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում


Այս տարի Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, Բուն բարեկենդանը նշվում է փետրվարի 23-ին: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ նաև Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց էր մտել՝ հերթական դասը վերածելով տոնախմբության:

Վարդանանց տոնի պատարագը Մայր Աթոռում


Հանուն հայրենիքի ու քրիստոնեական հավատքի նահատակված Սուրբ Վարդանանց 1036 վկաների հիշատակությունը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն փետրվարի 20-ին էր: Տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գիրք նվիրելու օրը բացվեց մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ ցուցահանդես-տոնավաճառը


Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը բացվեց մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ ցուցահանդես-տոնավաճառը։

Արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին շնորհվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան


Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրեց արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին` հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար: Հայոց կաթողիկոսն ընդգծեց Արցախի հոգևոր կյանքում Շուշիի Սուրբ Հովհանես Մկրտիչ եկեղեցու անգնահատելի դերը, որի վերականգնման գործում մեծ է եղել Գարի Սաֆարյանի ներդրումը:

Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 16-րդ փառատոնը


16-րդ անգամ Հայաստանում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը՝ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները: Մեկ շաբաթ կինոյի սիրահարները հնարավորություն ունեն դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիներին արտադրված բրիտանական ֆիլմեր:

Մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը։