Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի պատարագը Մայր Աթոռից հեռարձակվեց առցանց


Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կիրակնօրյա պատարագները հայոց եկեղեցիներում ընթանում են առանց հավատացյալների ներկայության: Մարտի 29-ին Մեծ պահքի Գալստյան կիրակին էր: Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, պատարագի էր մասնակցում Սբ․ Գայանե վանքում:

Մոսկվայի հայկական եկեղեցին օգնում է ինքնամեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրահանգով 65 և բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմ։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ միայնակ ապրող ու հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները իրենց դռան մոտ ստանում են անհրաժեշտ մթերքով ու դեղորայքով փաթեթներ։

Վարդուհի Երիցյանը, Բրունո Մանտովանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մեկ բեմում


Ֆրանսաբնակ դաշնակահար Վարդուհի Երիցյանը, դիրիժոր Բրունո Մանտովանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացան համատեղ համերգային ծրագրով։

 

Ինչ են առաջարկում մշակութային կառույցները վիրտուալ տիրույթում


Համերգներ, ֆիլմեր, շրջայց թանգարաններում, ներկայացումներ, մրցույթ-վիկտորինաներ, խաղեր, քննարկումներ․ տեղեկացեք՝ ինչ է առաջարկվում մշակութային վիրտուալ տիրույթում։

«Գարուն սալոն 2020» ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում


Նկարիչների միությունում արդեն ավանդույթ է գարնանամուտն ազդարարել հավաքական ցուցահանդեսով: Միության երեք ցուցասրահում 226 աշխատանք է ներկայացված։

Անառակի կիրակի. պատարագ Սուրբ Գայանե վանքում


Այս կիրակի Մեծ պահքի երրորդ՝ Անառակի կիրակին էր։ Սուրբ Գայանե վանքում պատարագը մատուցեց Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը։

«ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» մրցույթի հաղթողները ելույթ ունեցան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


«ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» 2-րդ մրցույթի մրցանակակիրները ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Կամերային երաժշտության տունը կունենա երաժշտական նոր գործիքներ


Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այս տարի կհամալրվի «Յամահա» ապրանքանիշի նոր գործիքներով։

 

Տասնամյա Տիգրանի անհատական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում


Տասնամյա Տիգրան Յարազյանն ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում է Մալաթիայի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան, բայց արդեն անհատական ցուցահանդես է ներկայացել «Նարեկացի» արվեստի միությունում։

Արտաքսման կիրակի. պատարագ Ս․ Գայանե վանքում


Մարտի 1-ին, Մեծ պահքի Արտաքսման կիրակիին, Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագին մասնակցում էր նաև Կ․ Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը


Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին։ Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ փետրվարի 25-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Լույս է տեսել «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» գիրքը


Ի՞նչ է գրել 1910-1911 թվականների արևմտահայ մամուլը Կոմիտասի գործունեության մասին։ Լույս է տեսել «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» աշխատությունը: