Հայորդյաց տների դեկորատիվ կիրառական արվեստի մրցույթ-փառատոնի արդյունքներն ամփոփվեցին


Արաբկիրի հայորդյաց տան ցուցասրահում այս տարի առաջին անգամ կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հայորդյաց տների կիրառական արվեստի դասարանների երեխաների աշխատանքների մրցույթ-փառատոն: Մրցանակաբաշխությանը ներկա էին մրցույթ- փառատոնի բարերարներ Ստեփան և Հիլտա Գրգաշարյանները, հայորդյաց տների մանկավարժներ, ծնողներ: 

Մարմաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքը և կազմակերպվեց խաչերթ


Սեպտեմբերի 28-ին՝ Ս. Գևորգ զորավարի տոնի առիթով Աշոտ քահանա Սաֆարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց խաչերթ Մասիսի հրապարակից դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի:

«Խոստումը» ֆիլմի ռեժիսորին և պրոդյուսերին շնորհվել է «Սբ. Սահակ, Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան


Մեր եկեղեցին «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշան հանձնում է  գիտության, կրթության, գրականության և մշակույթի գործիչներին՝ նշանակալի ծառայությունների համար:  Սեպտեմբերի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին շնորհեց «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:  

Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի խաղաշրջանը բացվեց «Անունը» կատակերգությամբ


Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ներկայացվեց ֆրանսիացի դրամատուրգներ Մատյե Դելապորտի և Ալեքսանդր դե լա Պատելյերի «Անունը»  կատակերգությունը՝ Նարինե Մալյանի բեմադրությամբ: Այս ներկայացմամբ բացվեց թատրոնի 36-րդ խաղաշրջանը: 

Գարեգին Ա Ամենայն հայոց հայրապետի հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ կատարվեց


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կիրակնօրյա պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի հոգու խաղաղության համար: Ներկա էին նաև «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բարերարներ՝ Հայկ և Էլզա Տիտիզյանները, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի բարերարներ, օտարազգի հյուրեր: Օրվա պատարագիչն էր Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: 

Համբուրգի «Ֆիլոքսենիա» կազմակերպության և Արգենտինայի Մխիթարյան վարժարանի անդամները՝ Ս. Էջմիածնում


Սեպտեմբերի 24-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաներին ու Համբուրգի «Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության ներկայացուցիչներին: 

Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Վիրահայոց թեմում՝ Ախալքալաքի շրջանի հայաբնակ Դադեշ գյուղում վերաօծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1867 թվականին: Արարողությունը կատարեցին թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը: 

Տերունական խաչի մասունքը Խաչվերացի տոնին դուրս բերվեց Մայրավանքից. օրհնվեց աշխարհի չորս ծագերը


Խաչվերացի տոնի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Տերունական խաչի զարդարված մասունքը դուրս բերվեց Մայրավանքից: Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցականաց թափորի հանդիսադիր Տ. Ոսկան եպիսկոպոս Գալփակյանը անդաստանի արարողություն կատարեց: 

Խաչվերացը` «Տոնացույց» ժողովրդական թատրոնում


Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ շուրջ տասը տարի գործող «Տոնացույց» ժողովրդական թատրոնը փորձում է վերականգնել հայկական մոռացված ծեսերն ու ավանդույթները: Հատկապես ազգային-եկեղեցական տոներին բեմականացումների միջոցով նրանք ժողովրդական ծեսի պատառիկներ են ներկայացնում: Այս անգամ տոնում էին Խաչվերացը: 

Բարդ ակումբի 9-րդ համերգաշրջանի բացումը


Հայկական բարդն արդեն ինը տարի է, ինչ ունի իր մշտական հավաքատեղին՝ Թումանյան 40: «Բարդ ակումբում» հայտարարվեց 9-րդ համերգաշրջանի բացումը:

Բուլղարիայի հայոց թեմի ուխտավորները՝ Հայաստանում


Սեպտեմբերի 5-ից «Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանում է Բուլղարիայի հայոց թեմի 50 հոգանոց ուխտավորների խումբը՝ թեմակալ առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանի գլխավորությամբ: Ուխտավորները հիացած են   Հայաստանի եկեղեցիներով, վանքերով և հատկապես, մարդկային ջերմ հարաբերություններով: «Մեծ անհանգստություն ունեինք, որովհետև շատերն առաջին անգամ են Հայաստանում և մայրենիին լավ չեն տիրապետում, բայց բոլորի արձագանքը դրական է»,-ասում է առաջնորդը:  

Ռուսական լարային անսամբլի և դուդուկի հնչողության համարձակ համադրություն


Սեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ կրտսեր Ջիվան Գասպարյանի և ռուսական լարային անսամբլի համատեղ համերգը: Երաժիշտները   ռուսական ժողովրդական գործիքների և դուդուկի միջոցով երկու ժողովուրդների երաժշտությունների սինթեզ ներկայացրին: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև ջազային կատարումներ, հատուկ հյուրը Վահագն Հայրապետյանն էր: