|
|
Հայկական և ամերիկյան Սուրբ Ծննդյան երգեր՝ Պարոնյանի անվան թատրոնումԴեկտեմբերի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր «Ձմեռային հրաշք» խորագրով համերգը: Հնչեցին Ամանորի և Սուրբ Ծննդի մասին հայկական և ամերիկյան երգեր: |
|
|
Բեմադրվել է Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսը«Գոյ» թատրոնում բեմադրվել է Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսը: |
|
|
Լույս է տեսել Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» վեպըՀովհաննես Երանյանի «Մեղքի պարան» գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր դեկտեմբերի 15-ին, Եղիշե Չարենցի թանգարանում: Վեպից հատվածներ ընթերցեցին դերասաններ Դավիթ Հակոբյանն ու Ալլա Սահակյանը: Հանդես եկավ ջազ դաշնակահար Գարի Քյոսայանը: |
|
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանԿալկաթայում սովորող ճեմարանականները պատմում են հայրենիքից հեռու կրթություն ստանալու դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների, իրենց նպատակների ու երազանքների մասին: |
|
|
Նոր ինտերակտիվ-վիրտուալ խաղ և 50 հուշանվեր՝ Սպենդիարյանի թանգարանիցԱլեքսանդր Սպենդիարյանի թանգարանը պատրաստել է «Իմ նվագախումբը» նոր ինտերակտիվ-վիրտուալ խաղ և հուշանվերների հավաքածու: |
|
|
Լույս է տեսել Արամ Խաչատրյանի նամակների ամբողջական ժողովածունԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանը կազմել է կոմպոզիտորի նամակները ամբողջական ժողովածուով՝ շուրջ 500 նամակ ժամանակի պետական, հասարակական և մշակութային գործիչներին՝ Սարաջևին, Շոստակովիչին, Պրոկոֆևին: Գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 9-ին Խաչատրյանի տուն-թանգարանում էր: |
|
|
«Աննա Ֆրանկի օրագիրը» անգլերենից թարգմանվել է հայերեն
Հույս ունեմ՝ կարող եմ վստահել քեզ այն ամենը, ինչ երբևէ չեմ վստահել ոչ ոքի, հույս ունեմ՝ կհասկանաս ու կողքիս կլինես,- այս տողերով 13-ամյա հրեա աղջիկը՝ Աննան սկսեց գրել իր օրագիրը և չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց «Աննա Ֆրանկի օրագիրը» դառնալու է աշխարհում ամենաշատ վաճառված և ընթերցված գրքերից մեկը:
1962-ին գիրքը հայերեն է թարգմանվել ռուսերենից: Խորհրդային գրաքննության հետևանքով որոշ մանրամասներ գրքում տեղ չեն գտել: «Աննա Ֆրանկի օրագիրն» արդեն ընթերցողին սեղանին է՝ անգլերենից և ամբողջական թարգմանությամբ: Գրքի շապիկը ձևավորված է օրագրի շապիկի նմանությամբ: Թարգմանիչն ու խմբագիրը Լուսինե Համբարյանն է:
|
|
|
Գոգոլի «Ռևիզորը»՝ Պարոնյանի անվան թատրոնի բեմումՀայաստանի բազմաթիվ թատրոններում բեմադրված Գոգոլի «Ռևիզորը» այսուհետ նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում է: |
|
|
Արդեն 20 տարի՝ ՀՀ Զինված ուժերում սպասավորում են հայ եկեղեցու գնդերեցներըԶինվորների աշխատանքների ցուցահանդեսով դեկտեմբերի 8-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկեց ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցուցահանդեսի առաջին այցելուներն էին։ Հոբելյանական միջոցառումը շարունակվեց թատրոնի դահլիճում։ Վեհափառ հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ 20 տարվա ընթացքում առաջնորդությունն ունեցել է 300-ից ավելի գնդերեց, որոնք ոչ միայն զորացրել են զինվորների հավատքը, այլև բարձր պահել նրանց մարտական ոգին, եղել նրանց աջակիցն ու զորակիցը հայրենիքի պաշտպանության գործում։ |
|
|
Գիտաժողով Մայր Աթոռում. «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը»Հայոց հայրապետի օրհնությամբ և հանդիսապետությամբ դեկտեմբերի 5-ին, Մայր Աթոռում անցկացվեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» խորագրով գիտաժողով, որ նվիրված էր Օձնեցու գահակալության 1300-ամյակին: |
|
|
Ջազ համերգ՝ Չիկոյի հիշատակինՆոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջազի ժամ էր: Համերգը նվիրված էր Չիկոյի (Արմեն Թութունջյան) հիշատակին: Բեմում էին Հայաստանի պետական և հանրային ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախմբերը, երաժշտի ընկերներն ու սաները: |
|
|
Բոլշևիկյան բռնաճնշումների մասին պատմող «Խավարում» ցուցահանդեսը վերաբացվել էՆոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում վերաբացվեց Հովհ. Թումանյանի թանգարանում բացված, այնուհետև` Մշակույթի նախարարության կողմից փակված «Խավարում» ցուցահանդեսը: Այն բաց կլինի մինչև դեկտեմբերի 24-ը: Զուգահեռ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև Գյումրիում, Վանաձորում և Ֆրեզնոյում: |
