Հայ միասնության խաչի «Մաչանենց» թատրոն


«Բեմը իմ լավագույն ընկերն է: Երբ սխալվում եմ, կարծես ինքն ինձ ասում է՝ գիտես, այսինչ բանը դու սխալ արեցիր, հետո ես իմ մեջ քննարկում եմ, փորձում եմ ուղղել, ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ դառնալ»,- ասում է «Մաչանենց» թատրոնի սան Մերին: Հաղորդման ընթացքում Մերին ու ընկերները բացահայտում են իրենց սիրելի կերպարներին, խոսում բարի և չար կերպարներ կերտելու առանձնահատկությունների, բեմի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: 

Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Միացյալ Նահանգներ


Հոկտեմբերի 25-ին սկսվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հնգօրյա հովվապետական այցը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմ: Հայրապետը Լոս Անջելես ժամանեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով՝ հանդիսապետելու թեմի 90-ամյակի արարողություններին: 
Վեհափառ հայրապետը այցելեց «Վաչե և Թամար Մանուկյան» հայկական վարժարան, տարեցների խնամքի «Արարատ» տուն։ Ամերիկաբնակ հայ հավատացյալները Ամենայն հայոց հայրապետին դիմավորեցին Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում, տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն։ Հայոց հայրապետը հանդիպեց նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, հայկական վարժարանների աշակերտների, թեմի երիտասարդների հետ: 
Սուրբ Խաչի գյուտի տոնի օրը՝ հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում:
Հնգօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետը մեկ օրով կմեկնի Մեքսիկա, կհանդիպի հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի միջեկեղեցական հատուկ արարողության Մեխիկոյի մայր տաճարում։
Նոյեմբերի 1-ից 3-ը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
 

Սարյանի տուն-թանգարանի ստեղծման 50-ամյակը նշվեց հոբելյանական ցուցահանդեսով


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակի առիթով բացվել է հոբելյանական ցուցահանդես:

Համերգ-հանդիպում Ստեփան Շաքարյանի հետ


Կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանը 82 տարեկան է. հանդիպում սիրված արվեստագետի հետ։

Մխիթարյան միաբանության՝ Սբ. Ղազարում հաստատվելու 300-ամյակին նվիրված ցուցադրությունը Մատենադարանում


Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի ցուցասրահում բացվել է «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրությունը: 

Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան


Սերժ Թանկյանի «Օրկա» թիվ 1 սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին, Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Ներկա էր նաև ինքը՝ Թանկյանը:

Արտաշատում նշվեց Սուրբ Ավետարանիչների տոնը


Արտաշատի կենտրոնական հրապարակից մեկնարկեց տոնական խաչերթ: Հոկտեմբերի 21-ին Սուրբ Ավետարանիչների տոնն էր: Հոգևորականների առաջնորդությամբ հավատացյալների բազմությունը շարժվեց դեպի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի: 

Հաղարծնի շաբաթ


«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի մասին պատմում են փառատոնի մասնակիցները: Հաղարծնի ժառանգությունը վերարժևորելու կարևորությունն է շեշտում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Նարեկացիական ընթերցումներ 3-րդ միջազգային գիտաժողովը Մատենադարանում


Հոկտեմբերի 17-18-ը Երևանի մատենադարանում անցկացվեց Նարեկացիական ընթերցումներ 3-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին նաև օտարազգի հայագետներ Թեո Մաարտըն վան Լինտը և Ժան Պիեր-Մահեն: 

Սիրիահայերի համար անվճար բուժօգնության ծրագիր է իրականացվում


Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, «Իզմիրլյան» հիմնադրամն ու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը սիրիահայերի համար անվճար բուժօգնության ծրագիր են իրականացնում:  
 

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշվեց Թարգմանչաց տոնը


Ավանդույթի համաձայն՝ Թարգմանչաց տոնի օրը մաշտոցյան մատենադարանից Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի է բերվում Շուխոնց հրաշագործ ավետարանը: Մատուցվում է պատարագ, հավատացյալները Ավետարանից օրհնություն են ստանում: 
Այդ օրը նաև թարգմանական գործում ունցած ավանդի համար պարգևատրվում են հայաստանցի և սփյուռքահայ հեղինակներ:  
 

Արգենտինական տանգո Հյուսիսային պողոտայում


Երևանն այսօր նշեց ծննդյան 2799-ամյակը: Հայկական տոնական մեղեդիներին միացել էր նաև արգենտինականը: Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր արգենտինական տանգոյի բացօթյա համերգ և վարպետության դաս: Տանգոյի սիրահարներին պարային շարժումներ էին սովորեցնում աշխարհահռչակ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն: