Հայկական արմատներով իտալական ընտանիքի տոհմածառ-մատյանը նվիրաբերվել է Երևանի մատենադարանին

Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանը հարստացավ ևս մեկ հավաքածուով. նվիրատուն Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանն է՝ Իտալիայի Լիվոռնո քաղաքի Միրմանների տոհմի վերջին շառավիղը: Հավաքածուն ներառում է ընտանիքի տոհմածառով մագաղաթյա ձեռագիր մատյան՝ թվագրված 1724 թ., փղոսկրով դրվագազարդված ձեռագրի կրկնակազմ, պատմական մի շարք փաստաթղթեր, տոհմական զինանշանի վերապատկերումը և ընտանիքի անդամների լուսանկարներ: Միրմանյանները եղել են Նորջուղայեցի տոհմիկ ազնվականներ և դիվանագետներ:

2017-04-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ