
Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը օծել է 16 վեմ քարերը, ապա դրանք ամփոփել են կառուցվող եկեղեցու հիմքերում։ Խմելնիցկիում սա հայկական առաջին եկեղեցին է։ Ճարտարապետը հայաստանաբնակ Անդրանիկ Սարգսյանն է: Եկեղեցին լինելու է գմբեթավոր, տարածքում գործելու է նաև կիրակնօրյա դպրոց։ Եկեղեցին կառուցվում է Ուկրաինայի տարբեր շրջաններում ապրող հայ հավատացյալների, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների ֆինասական աջակցությամբ:
Members: Հեղինակ Մերի Հովսեփյան
2025-07-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ