
Հոգեւորականները ամենօրյա պատարագների ժամանակ հորդորել են հավատացյալներին աղոթել ազատազրկվածների՝ մասնավորապես ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող հայրենակիցների համար: Հավատացյալներն աղոթել են նաև Հայաստանում կալանքի մեջ գտնվող եկեղեցականների՝ Միքայել և Բագրատ սրբազանների, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար: Արցախյան պատերազմից, այնուհետև Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո հայոց եկեղեցին, ի դեմս Հայրապետի, Բաքվում կատարվող անիրավությունների դեմ բազմիցս իր բողոքի ձայնն է բարձրացրել:
Members: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-07-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ