Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը մտավախություն ունի, որ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը եկեղեցու դեմ՝ դատական ակտը չկատարելու համար, կարող է հարվածի տակ դրվել փետրվարին Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը։ Գևորգ սրբազանը կարգալույծ հռչակվեց հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ։ Նա անհիմն է համարում պնդումը, թե Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ընդունել է տնօրինություն հատուկ իբրև թե դատական ակտը խոչընդոտելու նպատակով։ Նա պնդում է՝ եկեղեցին իրավասու է կայացնելու որոշումներ և եթե դրա համար կան բավարար հիմքեր, հակառակը՝ չկայացնելը կարող է խնդրահարույց լինել։

2026-01-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ