nqig6QwBBH0

1991-2017 թվականների ընթացքում Ղարաբաղյան պատերազմում Արցախն ու Հայաստանը շուրջ 10 հազար զոհ են ունեցել: Ընդ որում, 3000-ից ավելի զոհ հայկական կողմն ունեցել է 1994թ. զինադադարից հետո: Պատերազմի ու դրան հաջորդած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում կորուստների թվով չի զիջում նաև հակառակորդ կողմը: Պետությունների միջև հակամարտությունը շարունակվում է: Սակայն հակամարտության կորուստները հավասարապես անցանկալի են բոլոր կողմերի ժողովուրդների համար էլ: Ի՞նչ են նրանք կարողանում անել խաղաղության հաստատման հարցում: «Անկախության իրացում» թեմայի շրջանակում հայ-ադրբեջանական հակամարտության հանրային դիվանագիտության մասին զրուցում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և Մարդկային զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Թևան Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Մեկնաբանություններ