Արցախի պետական ջազ նվագախումբ, «Վոկալիզ»


Վերակազմավորված և երիտասարդ երաժիշտներով համալրված Արցախի պետական ջազ նվագախումբը առաջին տեսահոլովակն է հրապարակել։ Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը մեր տաղավարում պատմում է նվագախմբի և «Վոկալիզ»-ի իրենց տարբերակի մասին։

Հասմիկ Բաղդասարյան, «Ջանոյ»


Վան-Վասպուրականի տարածաշրջանից մեզ հասած «Ջանոյ» երգի մշակման և երիտասարդ աղջկա սիրային պատմության մասին մեր տաղավարում պատմում է սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։

Հասմիկ Բաղդասարյան, «Ախ, տնավեր»


«Ես էղնիմ թուփ, դու էղի շաղ, ես էղնիմ ջուր, դու էղի գյոլ»: Սասնա երգերից «Ախ, տնավեր»-ի մասին մեր տաղավարում հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։

Հին ու նոր Ոսկեպարը


Բերդեր, ամրոցներ, գերեզմաններ, խաչքարեր, սրբատեղիներ: Ոսկեպար գյուղի հարուստ մշակութային ժառանգության մի մասն է միայն բացահայտված և ուսումնասիրված: Մեր նկարահանող խումբը Տավուշի մարզում է, բացահայտում է սահմանամերձ Ոսկեպարի քիչ հայտնի վայրերը:

Ոսկեպարցիների հոգսերն ու երազանքները


Մեր ստեղծագործական խումբը հյուրընկալվել է սահմանամերձ Ոսկեպար գյուղում, ծանոթացել գյուղի պատմությանը, իմացել ոսկեպարցիների հոգսերի ու երազանքների մասին:

«Նաիրյան» վոկալ անսամբլ, «Նուբար»


«Նաիրյան» վոկալ անսամբլը միակն է տարածաշրջանում, որ երգում է նաև ժեստերի լեզվով։ «Նուբարը» այդ կարևոր գործի առաջին հաջողված փորձն է:

Կարեն Գասպարյան, երաժիշտ


Զոհվել է 2022թվականին, Ներքին Հանդի պաշտպանական մարտերում:

«Տիեզերք» բենդ, «Ուզում եմ պարել»


Երբ այնքան տխուր ես ու հուսահատ, որ անզորությունից ուզում ես պարել: «Ուզում եմ պարել» երգի մասին պատմում են «Տիեզերք»-ի աղջիկները:

Եղիպատրուշ, Սբ. Աստվածածին եկեղեցի


Եղիպատրուշ, Սբ. Աստվածածին եկեղեցի

Կուրթան, Հնեվանք


Կուրթան, Հնեվանք

Չինարի, Խորանաշատի վանք


Չինարի, Խորանաշատի վանք

«Ռոզեն Թալ» խումբ, «Արևի մարդիկ»


«Արևի մարդիկ» ստեղծագործությունը համախմբման և արթնության կոչ է: Այն «Ռոզեն Թալ» խմբի նոր ալբոմի առաջին երգն է լինելու: