Տեր Վահան քահանա Ազարյան


Ճարտարապետական էսքիզներ, գծանկար, մանրանկարչություն. Տեր Վահանի ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը լայն է: Ամենափոքրիկ էսքիզի կամ նախագծի իրականացում մեծ ոգևորության ու ավելին անելու ցանկության առիթ է:

Սառան


Սառան ամեն կիրակի ընտանիքի հետ այցելում է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի: Եղբայրը՝ Դավիթը, խորան է բարձրանում, իսկ Սառան երգչախմբում երգում է: Նա արագ սերտել է շարականների երգեցողությունը: Սիրում ու տիրապետում է չինարենին: Երազում է ուսումը շարունակել Չինաստանում:

Անիկն ու Յուրան


Անիկն ու Յուրան Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում են պատարագներին: Յուրան խորան է բարձրանում, Անիկը երգչախմբում երգում է: Անիկը օգնում է եղբորը, որ խորանի վրա լավ երգի շարականները: Նրանք նոր ընկերներ են ձեռք բերել եկեղեցում, միասին սիրում են խաղալ և ուխտագնացությունների մասնակցել:

Բժիշկները. Նորայր Միքայելյան, Սարգիս Մանուկյան


Բժիշկներ Նորայր Միքայելյանն ու Սարգիս Մանուկյանը մտերիմ ընկերներ են: 44-օրյա պատերազմի առաջին օրերին դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանը մեկնում է Արցախ: Առանց իմանալու նրա գնվելու հստակ վայրը՝ ընկերոջ հետևից ճանապարհ է ընկնում վիրաբույժ Սարգիս Մանուկյանը: Հանդիպումը շատ չի ուշանում, բայց ինչ դժվարություններ դեռ պիտի հաղթահարեին, չէին պատկերացնում: Պատերազմի ու խաղաղ օրերի մասին պատմում են ընկերները:

Բժիշկը. Կորյուն Դալլաքյան


Կորյուն Դալլաքյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրաբույժ է:

Վահե սարկավագ Մկրտչյան


Վահե սարկավագ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գնդերեց էր Արցախում: Սարկավագը պատմում է զինվորների սիրո և սխրանքի մասին:

Թովմաս ուրարակիր Առաքելյան


Թե ինչպես մի փոքրիկ միջադեպը դարձավ նոր գրքի սկիզբ, ինչպես փոքրիկ ծավալով տեսանյութերը դարձան շատ դիտարժան ու նոր մտահղացումների իրականացման բերեցին, պատմում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը:

Գրիգոր սարկավագ Թադևոսյան


Գրիգորը դուդուկ նվագում էր դեռ փոքր տարիքից, բայց երաժշտությանը լրջորեն սկսեց վերաբերվել, երբ ուսումնասիրեց հոգևոր երաժշտությունը: Սարկավագը պատմում է, որ դուդուկով շարականներ նվագելու փորձը նոր դռներ բացեց իր առջև: Ճեմարանական առօրյայի մաս է դարձել ընկերներով նվագելը:

Արտակ Գևորգյան, ռազմական բժիշկ


Վիրաբույժ Արտակ Գևորգյանը վերհիշում է 44-օրյա պատերազմը: «Երկու օրով արձակուրդ տվեցին: Աղջիկս չէր թողնում հետ գնամ: Էդ պահն ավելի դժվար էր, քան նախընթաց օրերը: Քո երեխան է, բայց մեկ այլ մարդու երեխա էլ քեզ է սպասում»:

«Տոնոյան» բժշկական կենտրոն


«Տոնոյան» բժշկական կենտրոնի անձնակազմը, վիրաբույժ Տարոն Տոնոյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրից մասնակցել է ինչպես Քառօրյա, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմներին: Բուժանձնակազմի սկզբունքն է եղել՝ մինչև վերջ մնալ զինվորի կողքին, ինչ գնով էլ լինի:

Կարո սարկավագ Ղարիբյան


44 –օրյա պատերազմի ժամանակ Կարո սարկավագ Ղարիբյանը ծառայում Հադրութում: Պատերազմի ու խաղաղ օրերի մասին է պատմում Կարո սարկավագ Ղարիբյանը:

Մանավազդ սարկավագ Մկրտչյան


2020թ. 44-օրյա պատերազմում Մանավազդ սարկավագ Մկրտչյանը գնդերեց էր Արցախում: «Այդ օրերին զինվորների հետ յուրաքանչյուր հանդիպում ու զրույց անջնջելի կնիք են թողել»: Գնդերեցները զինվորի հետ կիսել են պատերազմի ու խաղաղության օրերը: