|
Կարապետ Սիմոնյան44-օրյա պատերազմի մասնակից՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ռեաբիլիտոլոգ Կարապետ Սիմոնյանը հուզմունքով է հիշում առաջնագծի ամեն օրը: Այսօր էլ,աշխատելով Զինվորի տանը, հոսպիտալում, ամեն օր առնչվում է պատերազմ անցած զինվորների խնդիրներին: |
|
Արցախից Բռնի տեղահանված Արամեն ոգեւորությամբ է խորան բարձրանումԱրցախից տեղահանված Արամեի ընտանիքը ապրում է Ոստանում: Սուրբ Սարգիս եկեղեցի առաջին անգամ մայրիկի հետ է հաճախել, ու սիրով ընդունել է Տեր Միքայելի՝ խորան բարձրանալու առաջարկը: Ամեն կիրակի, անսահման ոգևորությամբ մասնակցում է պատարագին: Արամեի առօրյան շատ հետաքրքիր է անցնում գյուղում: |
|
Խոր Վիրապի դպիրներըԽոր Վիրապի դպիրները ամեն կիրակի շապիկ են հագնում՝ մասնակցում պատարագի: Ավելի փորձառու դպիրները նորեկներին սիրով օգնում են: Պատարագից հետո միասին աղավնիներին են կերակրում, շտապում՝ ֆուտբոլ խաղալու: Երեխաների առօրյան գյուղում հետաքրքիր է ու արկածներով լի: |
|
Ծաղկազարդ (Արտաշատ)Ծաղկազարդին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու խորանը դպրաշատ էր: Երեխաները վաղ առավոտյան շտապել էին եկեղեցի: Ուռենու ճյուղերից հյուսել պսակներ ու մասնակցել պատարագին։ |
|
Ջրվեժի դպիրները (երեք եղբայր)Հովհաննեսը, Տիգրանն ու Արշավիրը եղբայրներ են,նրանք արդեն ինը տարի հաճախում են Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանց նախասիրությունները բազմազան են, առօրյան՝ հագեցած։ |
|
Առինջի եկեղեցու դպիր ՆարեկըՆարեկի կիրակին սկսվում է Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, նա շապիկ է հագնում և խորան բարձրանում: Երազում է ճարտարապետ դառնալ, սիրում է նկարել, կիթառ նվագել, եղբոր համար գրքեր կարդալ: |
|
Ռազմաճակատի վիրաբույժներըԹորակալ վիրաբույժ Գևորգ Ոսկանյանը հետահայաց հիշում է, թե ինչ դժվար ու փորձություններով լի տարի էր 2020թ: Աստղիկ ԲԿ-ն առաջիններից էր, որտեղ բացվեց քովիդի բաժանմունք: Շուրջօրյա գրաֆիկով աշխատող թորակալ վիրաբույժների թիմը կամավոր սկզբունքով մասնակցեց 44 օրյա պատերազմին: |
|
Տաթև ԽաչատրյանԲժշկական համալսարանի ուսանող Տաթեւ Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր ընկերների հետ կամավոր մեկնում է Արցախ և միանում շտապ օգնության ջոկատին: Նա իր անցած ու տեսած պատերազմի մասին առանց հուզվելու չի կարողանում հիշել: Պատերազմը հետո նախընտրել է դառնալ հոգեբույժ: |
|
Կարեն ԳասպարյանԱրցախյան պատերազմներ անցած անեսթեզիոլոգ ռեանեմատոլոգ Կարեն Գասպարյանի համար 2020-ի պատերազմը սկսվեց քովիդից, առաջին իսկ օրվանից կամավորագրվեց հիվանդներին փրկելու: 44-օրյա պատերազմի օրերն ու ապրումների մասին հիշում է հուզմունքով: |
|
Գևորգն ու Լևոնը (Արտաշատ)Գևորգն ու Լևոնը դասընկերներ են, հաճախում են Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի, խորան են բարձրանում, մասնակցում Պատարագին: Նրանք անհամբեր սպասում են կիրակի օրվան՝ ընկերներով զբոսնում են, կիթառ նվագում, օրն անցկացնում են միասին։ |
|
Տիգրանն ու Ալբերտը (Ջրվեժ)Մանուկ դպիր Ալբերտը Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում խորան է բարձրանում։ Նրա օրինակին հետեւել է եղբայրը՝ Տիգրանը։ Հիմա եղբայրներով ծռայում են եկեղեցում։ |
|
Սուրբ Աննայի դպիր ԳրիգորըԳրիգորն ու պապիկի ամեն կիրակի գնում են Սբ. Աննա եկեղեցի։ Նա շապիկ է հագնում՝ մասնակցում պատարագին: Հետո միասին զբոսնում են, հաճելի ժամանակ անցկացնում: Գրիգորի առօրյան հագեցած է, զբաղվում է սպորտով՝օգնում քույրիկներին: |












