Թբիլիսիի հայ համայնքը նշել է Հովհաննես Թումանյանի 155-րդ տարեդարձը


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայերը, համայնքի հոգևոր առաջնորդների հետ այցելել են Խոջիվանքի պանթեոն՝ գրողի գերեզման, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Վիրահայերն այցելել են նաեւ մեծ լոռեցու տուն ու մասնակցել բանաստեղծի 155-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն Հայաստանի և Արցախի առջեւ ծառացած խնդիրները


Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովին կքննարկվի Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին


Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել հայագիտությանը բերած ավանդի համար։ Հայոց Հայրապետը մտահոգություն է հայտնել կարդինալին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման ծրագրին մասնակցող հոգևորականների


Քահանաների վերապատրաստման ծրագրի օրակարգում եղել են դասախոսություններ, տարբեր ձևաչափերի հանդիպումներ և քննարկումներ: Քահանա հայրերը երեք շաբաթ միասին մասնակցել են աղոթքների, ժամերգությունների և պատարագների: Նրանք հնարավորություն են ունեցել գրավոր ամփոփելու իրենց հուզող հարցերը: Դրանց հիման վրա առաջիկայում քահանաների համար ուղեցույց ձեռնարկ կպատրաստվի:

 

Բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես


Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Հեղինակը թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն է: Ներսիսյան դպրոցի և Թբիլիսիում հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը բազմաթիվ արխիվային նյութեր և ցուցանմուշներ հավաքագրել է Վրաստանի և Հայաստանի արխիվներից, թանգարաններից և գրադարաններից:

 

Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Հանգստյան ժամերգությանը


Հանգստյան ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում: Այս ընթացքում Ժամերգության բովանդակությունը՝ սաղմոսները, աղոթքները, հոգևոր երգերը փոխվում են: Հանգստյան է կոչվում, որովհետեւ օրվա վերջին ժամերգությունն է: Այն սկսվում է «Տերունական աղոթքով» և շարունակվում սաղմոսներով:

 

Ամփոփ լրահոս 16.02.2024


Բեյրութում տեղի է ունեցել Սուրբ Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբումի ընդհանուր ժողովը: Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշել են Հարիսայի փառատոնով, և Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն, նորապսակների օրհնության կարգ և Տեառնընդառաջի նախատոնակ։ Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է նորապսակների օրհնության կարգ

Վիրահայոց թեմը նշել է սուրբ Ղևոնդյանց և սրբոց Վարդանանց տոները


Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով փետրվարի 6-ին տոնական սուրբ պատարագ է մատուցվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում։ Երկու օր անց նույն եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանի և 1036 վկաների հիշատակի օրվան:

Մայր Աթոռի 11 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա


Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
 

Թբիլիսիում հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնը


Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ:

Վերաբացվել է Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռը


Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել մատուռի նավակատիքի և օծման արարողությունը: Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը: Մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական խորհրդի և հոգևորականների ջանքերով:

 

Մաշտոցյան Մատենադարանը թողարկել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ


Ոսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։