Alt

Տեսակրպակներ վանքերում


Վիվասել ՄՏՍ ընկերությունը մշակութային վայրերում տեսակրպակներ է տեղադրում: Տեսակրպակի միջոցով հնարավոր է առցանց կապ հաստատել ցանկացած երկրում գտնվող հարազատի կամ ընկերոջ հետ, պատմել տպավորությունների մասին: Առաջին տեսակրպակը տեղադրվել էր Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի տարածքում:

Alt

ՍԻՄԱ 2013-ը Գեղադիր գյուղում


3 շաբաթ Հայաստանում էին Կանադայի հայոց թեմի Քրիստոնեական առաքելություն դեպի Հայաստան»` ՍԻՄԱ 2013 ծրագրի մասնակիցները: Կոտայքի մարզի Գեղադիր համայնքում նրանք նորոգման աշխատանքներ են իրականացրել միջնակարգ դպրոցում: Ս. Հռիփսիմե վանքի վանահայ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը տնօրհնյաց կարգ է կատարել:

Alt

«Քրիստոնեական արժեքների ամրապնդումը հայոց բանակում» թեմայով կոնֆերանս Ծաղկաձորում


ՀՀ ԶՈւ-ում սպասավորող հոգևորականների ու հոգեբան-սպաների մասնակցությամբ գիտաժողովը նախաձեռնել էր ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը` Պաշտպանության նախարարության աջակցությամբ ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:
Կոնֆերանսի հիմնական նպատակն էր կանխարգելել ԶՈՒ-ում տեղի ունեցող հանցագործություններն ու արատավոր երևույթները, փորձել գտնել դրանց հասարակական պատճառները:

Alt

Պրովիդենս Ռոդ Այլնդ նահանգի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցու ուխտավորները Ս. Էջմիածնում


Պրովիդենս Ռոդ Այլնդ նահանգի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցու 40 ուխտավորներ, հոգևոր հովվի` Տ. Շնորհք քահանա Սուինի առաջնորդությամբ, հայրենիքում են: Ուխտավորներին ընդունել է Վեհափառ հայրապետը:

Alt

Վազգենյան դպրանոցին մարզական գույք են նվիրել


Այսօր Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց այցելեցին Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հյուրերը դպրանոցի մարզասրահին գույք եւ սպորտային պարագաներ` մարզագորգեր ու ձեռնոցներ նվիրեցին` հույս հայտնելով, որ դպրանոցն ու օլիմպիական հերթափոխի քոլեջը բարեկամներ կդառնան:

Alt

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնի եզրափակիչ համերգը


Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնի եզրափակիչ համերգը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Կամերային երաժշտության տանն ընթանում էր Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 4-րդ փառատոնը: Համերգաշարը մեկնարկեց Հայ կամերային երաժշտության անթոլոգիա. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար» նախագծով: Ներկայացվեց 12 ձայնասկավառակ` թավջութակի և դաշնամուրի համար 60 հայ կոմպոզիտորի ստեղծագործություններով: Փառատոնը փակվեց կամերային երաժշտության գլուխգործոցներով: Եզրափակիչ համերգին հնչեցին Բեթհովեն, Արամ Խաչատրյան, Բրամս: Բեթհովենի տրիոն ներկայացնելիս Արս Լունգա» դուետին` Ջուլիետա Վարդանյանին և Արամ Թալալայանին միացավ փառատոնի հյուրը` կլառնետահար Վադիմ Լանդոն:

Alt

Արգենտինայի և Տորոնտոյի հայ երիտասարդների այցելությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Արգենտինայի Մարի Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները և Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա վարժարանի աշակերտները դարձյալ Հայաստանում են: Ինչպես ամեն տարի, հանդիպեցին Հայոց հայրապետին:
Արգենտինայի հայ համայնքը գրեթե 100 տարվա պատմություն ունի, այնտեղ շուրջ 100.000 հայ է բնակվում: Հայկական 7 դպրոց է գործում, որից 4-ը եկեղեցապատկան են ու տեղակայված են եկեղեցիների հարևանությամբ:
Մարի Մանուկյան վարժարանը հայկական բարեկգործական ընդհանուր միության հավանու ներքո է գործում, ունի նաև նախակրթարան: Կրթօջախ հաճախում է 450 աշակերտ:

Alt

Կոնֆերանս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որը հայտնի էր որպես Պրոկտոլոգիայի ինստիտուտ, ապա` Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն, տեղի ունեցավ ժամանակակաից ուրոլոգիայի և մաշկաբանության խնդիրներին նվիրված կոնֆերանս: Զեկույցներով հանդես եկան հանրապետության առաջատար մասնագետները: Կոնֆերանսին հրավիրված էին մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկները:

Alt

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիայի» 1-ին մասի շնորհանդեսը


Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ կամերային երաժշտության անթոլոգիա». ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար,1-ին մասի շնորհանդեսը: Նախագիծն իրականցրել է Արս լունգա» դուետը: Արամ Թալալյանն ու Ջուլիետա Վարդանյանը, Մշակույթի նախարարության, Վիվասել» ընկերության հետ համագործակցությամբ ի մի են բերել 20-րդ դարի սկզբից մինչ մեր օրերը ստեղծագործող կոմպոզիտորների` դաշնամուրի և թավջութակի համար գրված գործերը: Ստեղծագործությունները ձայնագրվել են ժամանակակից տեխնիկայով ու պահանջներով: 12 ձայնասկավառակ` 60 հայ կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություն, տրամադրվելու է աշխարհի տարբեր երկրների համալսարանների գրադարանների, երաժշտական փառատոնների, ԲՈՒՀ-երի, քոլեջների, կոմպոզիտորների միությունների ու դասական երաժշտություն ներկայացնող ռադիոկայանների:
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնը մեկնարկել է այս նախագծի շնորհանդեսով և անակնկալ համերգային ծրագրով:
Նախագծի աջակիցն է նաև Շողակաթ հեռուստաընկերությունը: Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանը ֆիլմ է նկարահանել կազմված դաշնամուրի ու թավջութակի ստեղծագործություններից:

Alt

Լույս է տեսել Հովհ. Թումանյանի որդու` Արտավազդ Թումանյանի նամականին


Հովհաննես Թումանյանի թանգարանում ընթերցողների դատին հանձնվեց Թումանյանի զավակները» մատենաշարի երկրորդ գիրքը, որն ամփոփում է Ամենայն հայոց բանաստեղծի որդու` Արտավազդ Թումանյանի նամակները, գեղանկարներն ու բանաստեղծական տողերը:
Տխուր ու գեղեցիկ կյանք է ունեցել Արտավազդ Թումանյանը: Զոհվել է 1918 թվականի Վանի գաղթերի ժամանակ` ընդամենը 24 տարեկան հասակում: Այս գրքում ամփոփված են ռազմի դաշտից նրա ուղարկած նուրբ ու սրտառտուչ նամակները ծնողներին, քույրերին, ընկերներին ու սիրեցյալին:
Թանգարանը պատրաստվում է հրատարակել ևս մեկ գիրք, որտեղ արդեն ամփոփված կլինեն Արտավազդի պիեսները:

Alt

Գոնսալո Գուարչի` հայոց ցեղասպանության մասին եռագրության շնորհանդեսը «Այբ» դպրոցում


Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը 30 գրքի եղինակ է: Հայոց կտակ», Հայկական տոհմածառ», Սպիտակ լեռ» վեպերում նա նկարագրել է հայերի պատմության եղերական էջը` հանգամանքներ, անհատներ և քաղաքական շարժառիթներ: Գրքերից երկուսը հայերեն թարգմանվել ու հրատարակվել են: Այբ» դպրոցում եռագրության ռուսերեն թարգմանության շնորհանդեսն էր:
Տարին երկու անգամ Այբ» համայնքը հավաքվում է սրբոց թարգմանչաց տոների առիթով: Այս տարի թարգմանիչների տոնը նշում ենք հունիսի 20-ին և հոկտեմբերի 12-ին: Տոնակատարության շրջանակում կրթական հիմնադրամի հրավերով է Հայաստան այցելել իսպանացի գրողը: Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով թարգմանությունը շարժում է, համամարդկայինի հետ հաղորդակցվելու միջոց: