Alt

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիայի» 1-ին մասի շնորհանդեսը

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ կամերային երաժշտության անթոլոգիա». ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար,1-ին մասի շնորհանդեսը: Նախագիծն իրականցրել է Արս լունգա» դուետը: Արամ Թալալյանն ու Ջուլիետա Վարդանյանը, Մշակույթի նախարարության, Վիվասել» ընկերության հետ համագործակցությամբ ի մի են բերել 20-րդ դարի սկզբից մինչ մեր օրերը ստեղծագործող կոմպոզիտորների` դաշնամուրի և թավջութակի համար գրված գործերը: Ստեղծագործությունները ձայնագրվել են ժամանակակից տեխնիկայով ու պահանջներով: 12 ձայնասկավառակ` 60 հայ կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություն, տրամադրվելու է աշխարհի տարբեր երկրների համալսարանների գրադարանների, երաժշտական փառատոնների, ԲՈՒՀ-երի, քոլեջների, կոմպոզիտորների միությունների ու դասական երաժշտություն ներկայացնող ռադիոկայանների:
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնը մեկնարկել է այս նախագծի շնորհանդեսով և անակնկալ համերգային ծրագրով:
Նախագծի աջակիցն է նաև Շողակաթ հեռուստաընկերությունը: Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանը ֆիլմ է նկարահանել կազմված դաշնամուրի ու թավջութակի ստեղծագործություններից:

Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Վահե Առաքելյան

,

Հեղինակ Աննա Թամրազյան
2013-06-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ