Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը մեկնարկեց «Վարագույրը բարձրանում է» ֆիլմի ցուցադրությամբ


Մարտի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Վարագույրը բարձրանում է» ֆիլմով մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը։ Մինչեւ մարտի 7-ը այն կանցկացվի Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում։ 
 

«Կոմիտասը և մենք» 7 համերգների շարք


Կայացավ Երևանի պետական կամերային երգչախմբի նախատեսած «Կոմիտասը և մենք» խորագրով 7 համերգներից առաջինը:
 

Հռիփսիմե Հակոբյանը և Հայդուկ Սմբատյանը «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի 14-րդ մասնակիցներն են


Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ Հռիփսիմե Հակոբյանը և Հայդուկ Սմբատյանը «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի 14-րդ մասնակիցներն են: Փետրվարի 26-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվեց նրանց աշխատանքների ցուցահանդեսը: 
 

Վարդանանց տոնը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Հանուն հավատի, հանուն հայրենիքի: Վարդանանց բազմաթիվ մարտակոչերից հենց այս մեկը ամենից հաճախ հիշվեց այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմակերպված հանդիսության ժամանակ: Ամեն տարի Վարդանանց տոնը համախմբում է տարբեր բուհերի ուսանողների, զինվորականների: 
 

«Գոյ» թատրոնը 30 տարեկան է


Փետրվարի 21-ին «Գոյ» թատրոնը նշեց հիմնադրման 30-ամյակը:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափդլեյնին


Փետրվարի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափդլեյնին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:  
 

Դասական և ժողովրդական գործիքների անսովոր զուգակցում՝ «Գողթ» բենդում


Դասական և ժողովրդական գործիքների զուգակցում՝ «Գողթ» բենդում. խումբը կատարում է ֆոլկ մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ: 2019-ի առաջին համերգը փետրվարի 16-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում էր:  
 

Արտո Թունջբոյաջյանի ու «Արմենիան նեվի բենդի» համերգը՝ «Մեցցո» ակումբում


Փետրվարի 18-ին և 19-ին «Մեցցո» ակումբում ելույթ ունեցավ Armenian Navy Band-ը: Վերջին տարիներին, բենդը հաճախ չէ համերգներով հանդես գալիս: Պատճառներից մեկը խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի՝ արտերկրում բնակվելու հանգամանքն է:     
 

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: 
 

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Ներսեհ վարդապետ Խալաթյանի անհատական ցուցահանդեսը


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Մայր Աթոռի միաբան Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանի անհատական ցուցահանդեսը: Հայր Ներսեհը 2016թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ունեցել է 6 անհատական ցուցահանդես, որից վերջինը՝ Փարիզում: 
 

Արեգնազ Մարտիրոսյանն ու Բարդի Մինասյանը` «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի հաղթողներ


Նյու Յորքում կայացած ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթում կոմպոզիտորներ Արեգնազ Մարտիրոսյանը և Բարդի Մինասյանն առաջին և երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել: Երիտասարդ կոպոզիտորներն իրենց երաժշտությունը գրել են Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա:  
 

Առանց սիրո՝ ինչպես անապատում առանց ջրի


Ամուսնության պատրաստվող երկու երիտասարդ՝ Վարդուհին ու Վահրամը վստահ են, որ հավատարիմ են մնալու ընտանքի քրիստոնեական ընկալումներին: