Հովհ. Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր


Արդեն 8-րդ տարին է` հայ մեծանուն  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Տեսանյութն ամփոփում է գրքի օրվա գլխավոր միջոցառումները: 

«Եղեռնապատում Սեբաստիոյ» հուշագրությունը թարգմանվել է ռուսերեն


Երևանի մատենադարանում տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Հուշագրություն-եղեռնապատումն առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Բոստոնում: Ռուսերեն թարգմանության հեղինակը բանասիրության դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանն է:

Նաիրա Մուրադյանի «Ամանորը» անիմացիոն մուլտֆիլմի շնորհանդեսը «Միրզոյան» գրադարանում


Նկարիչ անիմատոր Նաիրա Մուրադյանը երկար է ուսումնասիրել ֆին գրող Տուվե Յանսոնի հեքիաթներում ծնված մումիտրոլների ընտանիքը և իր «Ամանորը» տասը րոպեանոց անիմացիոն ֆիլմում կերպավորել նրանց: Ֆիլմի պատվիրատուն Հայաստանի ազգային կինոկենտրոնն է: Ձայնագրությունները կատարվել են «Շողակաթ» հեռուստաընկերությունում: Տեքստը կարդում է դերասան Հովհաննես Ազոյանը: Երաժշտության հեղինակն է երգիչ, երգահան Վահան Արծրունին:

«Հովեր» երգչախումբը սկսում է տարվա համերգաշրջանը


2016-ի առաջին համերգը եզակի ծրագիր ուներ: Ընտրվել էին ժամանակակից հեղինակների գործեր. հնչեցին Էդվարդ Միրզոյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վաչէ Շարաֆյանի, Էյնոյուհանի Ռաուտավաարայի և Գուստավ Մալերի խմբերգերը:

Քաղցկեղի պալիատիվ կամ ամոքիչ բուժումը Հայաստանում


Քաղցկեղի բուժումը երկարատև է, թանկարժեք և հաճախ` ոչ արդյունավետ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ախտորոշման դեպքում հիմնական նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումն է, նրա ու  ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումը, հոգեբանական և հոգևոր աջակցություն ցուցաբերելը, որն ստացել է պալիատիվ կամ ամոքիչ բուժում անվանումը: Ի՞նչ է արվում Հայաստանում այդ ուղղությամբ: Քննարկում են ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Անդրանիկ Զորավարին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի և տարբեր մշակութային կառույցների գործակցությամբ: 

Բացվել է Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը


Կոլեկցիոներ Ներսես Մելիքյանի նախաձեռնությամբ փետրվարի 12-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչներ Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Սա Ժամանակակից արվեստի թանգարանի այս տարվա առաջին ցուցադրությունն է:  

Ընտանեկան բռնություն


Եթե երկու տասնամյակ առաջ Հայաստանում գրեթե չէր խոսվում ընտանեկան բռնության մասին, այսօր բռնությունների նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր կան և տասնյակ հասարակական կազմակերպություններ են գործում: Իրազեկվածության մակարդակը բարձրացել է, իսկ նվազե՞լ է արդյոք բռնությունների թիվը: Ո՞րն է ընտանեկան բռնությունից խուսափելու ճանապարհը: 
Քննարկում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Առնակ քահանա Հարությունյանը: 
 

Նոր գրքեր 08.02.2016


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ռուբեն Հովսեփյանի «Որդան կարմիր» ժողովածուն, վերահրատարակել Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը(թարգմանիչ՝ Դիանա Համբարձումյան): 

Երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ապահովվում են երաժշտական գործիքներով


Երևանի ու մարզերի երաժշտական և արվեստի 50 դպրոցների պետական ծրագրով հատկացվել է 96 գործիք: Գործիքների  պահանջարկն ու դպրոցների կարիքներն ուսումնասիրվում է նախարարության, մեթոդկաբինետի այցելությունների և լսումների արդյունքում: 

Ավարայրի ժամանակակից դասերը


Ընդունված կարծիք կա՝ որքան հեռանում ենք իրադարձությունից, այնքան այն մեզ առասպելական է թվում: Վարդանանց պատերազմից անցել է ավելի քան 1600 տարի: Ի՞նչ գիտենք Ավարայրի ճակատամարտի ու դրա հերոսների մասին, վիճելի՞ են արդյոք ճակատամարտի նպատակներն ու ելքը, ո՞րն է Ավարայրի այժմեական ուղերձը: Քննարկում են պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը և Արարատ քահանա Պողոսյանը:

Քեթրին Քուքի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր մեկամյակը նշանավորեց ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» ցուցահանդեսով: