Ձեռնադրություն Արցախի թեմում


Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի մայր տաճարում կատարվեց առաջին քահանայական ձեռնադրությունը: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայության կոչվեց և Տ. Վաչագան անվանակոչվեց ՊԲ գնդերեց, Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը:

 

Արցախի թեմում 860 երեխա է հաճախում կիրակնօրյա դպրոց


Հոկտեմբերի 1-ին, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի շարք երեխաներ իրենց առաջին դասն են անցկացրել Արցախի թեմի նորաբաց կիրակնօրյա դպրոցներում:

 

Հոգևորականների նշանակումներ Արցախի պետական կառույցներում․ Տ. Ներսես քահանա


Ստեփանակերտի մայր տաճարի հոգևոր հովիվ Ներսես քահանա Ասրյանը նշանակվել է ՆԳՆ սպասավոր և գերատեսչության ղեկավարի հոգևոր խորհրդական: Մինչ այդ տեր Ներսեսը 7 տարի ծառայել է ՊՆ-ում՝ որպես գնդերեց։

 

Հոգեգալստյան տոնը Արցախի Հակոբավանքում


Հոգեգալստյան տոնը վերջին հարյուրամյակում առաջին անգամ նշվեց նաև Ս. Հակոբավանքում։ Հունիսի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց պատարագ, որին ներկա էին ԱՀ նախագահը, տեղի բնակիչները`քոլատակցիները, ուխտավորներ։

 

Համբարձման տոնը Բերձորի Ս. Համբարձում եկեղեցում


Սուրբ Համբարձման անունը կրող Արցախի թեմի միակ եկեղեցում տոնական պատարագը մատուցեց Ասկերանի շրջանի Պատարայից Խաչեն ընկած ենթաշրջանի հոգևոր հովիվ Բենիամին քահանա Ծատուրյանը:

 

Մայիսի 9-ը Արցախում


Կարմիր կիրակիի օրը՝ մայիսի 8-ին, Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում Պատարագը մատուցեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Կատարրվեց Հանրապետական մաղթանք: Մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարված էր Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, արցախյան երեք պատերազմներում հանուն հայրենիքի զոհվածների: Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Խաչի առաջնորդությամբ մայր տաճարից խաչերթ մեկնարկեց:

 

Ուխտի պատարագ Ամարասում


Առաջին եկեղեցու հիշատակի օրը՝ կանաչ կիրակիին, Ամարասի վանքը մարդաշատ էր։ Ուխտավորաբար տոնին մասնակցեցին նաև բազմաթիվ արմավիրցիներ՝ Տաճատ քահանա Ինջիղուլյանի առաջնորդությամբ: Սուրբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

 

Արցախի թեմի առաջնորդը մամլո ասուլիսում պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին


Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների և Արցախի թեմական կյանքի կազմակերպման մասին երրորդ պատերազմից հետո:

 

Արցախը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը


Ապրիլի 24-ին Ստեփանակերտի Ս. Նահատակների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Արցախի հանրապետության պետական և հոգևոր իշխանության ներկայացուցիչները: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագ մատուցվեց: Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարեց:

Ոտնլվայի արարողությունը Արցախի թեմում


Ավագ հինգշաբթի երեկոյան Ստեփանակերտի Սբ. Աստվածածին մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ծնրադիր լվաց և յուղով օծեց 12 առաքյալներին խորհրդանշող անձանց ոտքերը: Զինվորականներից բացի խորան բարձրանալու պատվին էին արժանացել բժիշկներ, ուսուցիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ:

Ընդհանրական աղոթք Արցախի թեմում


«Հատկապես պատերազմից հետո աղոթքը վախերն ու տկարությունները հաղթահարելու միջոց է, առավել զորավոր` երբ միասնական է»,-ասում է թեմի առաջնորդը:

Ծաղկազարդի կիրակին Արցախի թեմում


Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ։ Կիրակնօրյա դպրոցի մի խումբ սաներ եկեղեցի էին եկել կնքահայրերի ուղեկցությամբ, որոշել էին այդ օրը մկրտվել։