|
Հոկտեմբերի 29Բնավ էական չէ, թե մեր կյանքում ինչ աստիճանի է խավարը Հիսուս Քրիստոսի կենսաբեր լույսը կարող է փարատել յուրաքանչյուր խավար, մեր կյանքը լցնել սիրով ու հոգատարությամբ։ Հնազանդվեք ու հավատացեք Տիրոջ զորությանը և նախախնամությանը։Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: |
|
Հոկտեմբերի 24Աստված սեր է Եթե չկա սեր, չկա նաեւ կարեկցանք, հոգատարություն եւ ուրիշի ցավը կիսելու կարողություն։ Քրիստոսն իր կյանքը տվեց համայն մարդկության համար, որովհետեւ մեզ իրեն բարեկամ համարեց։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: |
|
Հոկտեմբերի 22Բամբասանքը մեղք է Մեղք է չար բան լսելու ցանկությունը և չար բան խոսելը։ Մեղք են գործում նրանք նաեւ, ովքեր օգնում են բամբասանքի տարածմանը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (22 Գշ. ԳԿ. Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւդոքսեայ եւ Ռամելայ: Իմս. 1.11-15: Ողբ. 3.22- 56: Ա Տիմ. 5.17-21: Մատթ. 10.26-33:) |
|
Հոկտեմբերի 17Ամուր պահեք խաղաղությունը Այսօր ավելի քան երբեւէ աշխարհը խաղաղության կարիք ունի։ խաղաղությունը կարող է ամեն չարիք վերացնել, փոխել ու վերափոխելով աշխարհը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: |
|
Հոկտեմբերի 15Հավատացեք Քրիստոսի խոսքերի ճշմարտացիությանը Վստահ եղեք, զորություն կա դեւերին ու չար ուժերին հալածելու։ Այսօր էլ կարիք կա մարդկանց հաղորդ դարձնելու Քրիստոսի Ավետարանին։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։(15 Գշ. ԴՁ. Սրբոց առաքելոցն՝ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի: Զաք. 8.1-3: Գործ. 9.1-22: Ղուկ. 9.1-6: ) |
|
Հոկտեմբերի 10Կարողացեք ճիշտ գնահատել Տիրոջ պարգեւները Կարողացեք փառաբանել եւ Աստծո փառքի համար բարիք գործել։ Մեր նմանին պետք է կարողանանք ցույց տալ Աստվածային իմաստնությունն ու Աստվածային պարգեւները։ |
|
Հոկտեմբերի 8Քրիստոնյան չպետք է վախենա Աստվածաշնչում 365 անգամ գրված է՝ մի վախեցիր։ Քրիստոնյան չպետք է վախենա, որովհետեւ անվերապահորեն հավատում է Աստծուն։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (Գշ. ԴԿ. Սրբոց կուսանացն Թեկղի, Վառվառեայ եւ Պեղիգեայ: Երգ. 8.14: Ես. 61.9- 11: Ա Պետր. 5.8-11: Ղուկ. 12.32-40:) |
|
Հոկտեմբերի 3Ամեն օր Աստվածային իմաստությանը հաղորդակցվեք Ամեն օր ընթերցեք Աստվածաշունչ մատյանը, որպեսզի առավել իմաստանաք, զորանաք, ասվելի կատարյալ լինեք Հիսուս Քրիստոսով, որն իմաստության անսպառ աղբյուրն է։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: |
|
Հոկտեմբերի 1Խնդրեք բարի Նավապետին անփորձանք հասցնի խաղաղ նավահանգիստ Աստված մեզ չի ստեղծել, որ դառնանք պատժի առարկա, այլ որպեսզի կարողանանք փրկության հասնել մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Հետեւաբար մեր կյանքի դժվարությունների և փորձությունների մեջ փորձենք հավատարիմ լինել Տիրոջը։ |
|
Սեպտեմբերի 26Բարի, ճշմարիտ և քաջ հովիվը երբեք մեզ չի լքում Մեզ կարող է թվալ, որ մեզ լքել է բարի Հովիվը, սակայն այդ պահին էլ տերը մշտապես մեր կողքին է։ Սիրող հայրն առատորեն իր սերը բաշխում է ամբողջ աշխարհին։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ |
|
Սեպտեմբերի 24Մենք հարության հույս ունենք Քրիստոնյաներս հավատում ենք հարությանը և հույս ունենք, որը մեզ պարգեւել է հավիտենականության տերը։ Մենք ուրախ ենք, քանի որ մենք Քրիստոսի հանդեպ հավատ ունենք։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ |
|
Սեպտեմբերի 19Պիտի փափագենք Աստծո խոսքն ամեն օր լսել Մենք չպետք է մեր արժեքները, մեր սրբությունները, մեր առաջնեկությունը և մեր պատիվը փոխենք անարժեք ապուրներով։ Չպետք է կապվենք նյութական անցողիկ Աստվածների հետ, այլ կարողանանք մաքրել մեր ներսը, որպեսզի կարողանանք լսել երկնքից խոսողին։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (19 Եշ. ԳՁ. Տօն է Ս. Եկեղեցւոյ: Ես. 2.1-6: Եբր. 12.18-27: Մատթ. 21.12-17:) |
