Երեմիա մարգարեի ցավն ու աղաղակը


Ինչո՞ւ է Երեմիա մարգարեն ափսոսանք հայտնում իր ծննդյան կապակցությամբ, տառապում և հալածվում: Հնարավո՞ր է հավատարիմ մնալ Աստծուն և հետևել կանչին, երբ այն մենություն ու տառապանք է բերում։ Ինչի՞ էր կոչված մարգարեն, ո՞րն էր հալածանքների պատճառը, և ինչպիսի՞ մեղադրանքներ է հնչեցնում նա մարդկանց ու Աստծո հասցեին։ Ինչպե՞ս է Աստված մարգարեի ճգնաժամի բարձրակետին կոչ անում վերադառնալու՝ մարգարեի դարձի ճանապարհով մատնանշելով նաև ժողովրդի դարձը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Հովհաննես Մկրտչի հարցը և Հիսուսի պատասխանը. Մաս Ա (7:18-23)


Ինչո՞ւ Հովհաննես Մկրտիչն իր աշակերտներին ուղարկեց Հիսուսի մոտ՝ ճշտելու՝ արդյոք նրա՞ն պետք է սպասեին, թե՞ ուրիշ մեկն է գալու: Մի՞թե Հովհաննես Մկրտիչը կասկածում էր, որ Հիսուս Մեսիան է: Ինչպի՞սին էր Հովհաննեսի սպասած Մեսիան, և ինչո՞ւ Հիսուսը պատասխանեց հրաշքներով ու բժշկություններով: Ի՞նչ է նշանակում «Երանի նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի» Հիսուսի խոսքը, և ի՞նչ պատգամ ունի այս հատվածը մեզ համար այսօր: Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարդասիրությունը աստվածսիրության պայման


Պետության մեջ կենտրոնական ու առանցքային դերը վերապահված է մարդուն. մարդն է առաջնային արժեքը, իսկ պետությունը այն օժանդակ գործիքն է, որը կոչված է ապահովելու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Ի՞նչ է նշանակում մարդու՝ Աստծո պատկերով ստեղծված լինելն ու նմանությանը ձգտելը, և ինչպե՞ս է կնոջ ստեղծմամբ ավարտուն վիճակի բերվող մարդու արարումը կապվում պետության մանրակերտի՝ ընտանիքի հետ։ Ո՞րն է Աստծուն սիրելու պայմանը քրիստոնեական բարոյագիտության դաշտում։ Սիրո ինչպիսի՞ դրսևորումն է մարդուն դարձնում երջանիկ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Այրի կնոջ որդու հարությունը (7:11-17)


Նային քաղաքում Հիսուս կենդանացնում է մահացած մի պատանու, որին պատգարակով տանում էին հուղարկավորելու։ Հիսուս խղճում է պատանու այրի մորը և հորդորում չլալ։ Ինչու՞ խղճաց Քրիստոսն այրի կնոջը։ Ի՞նչ նմանություն և տարբերություն կա Եղիայի ու Եղիսեի և Քրիստոսի կողմից մահացածին հարություն տալու դրվագների միջև։ Ինչու՞ այս հրաշքից հետո Քրիստոսին մեծ մարգարե անվանեցին։ Ինչպե՞ս է մեկնում այս դրվագը Ամբրոսիոս Մեդիոլանացին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Իշխանության չարաշահումը՝ անմեղների կյանքի գնով


Տասնաբանյայի վերջին պատվիրաններում կա մի տարօրինակ անհամաչափություն. ցանկասիրությունն ու սպանությունը դրված են նույն հարթության վրա։ Ինչպե՞ս կարող է իշխանությամբ օժտված մեկը չարաշահել իրեն տրված լիազորությունները և պատճառ դառնալ բազմաթիվ անմեղների ողբերգության։ Ո՞վ էր Դավիթը՝ աննշան հովվից մինչև Աստծո ընտրյալ թագավոր, և ինչպե՞ս իշխանության չարաշահումը դարձավ համատարած աղետ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Հարյուրապետի հավատը (7:1-10)


Կափառնաումում Հիսուսը մի հարյուրապետի թախանձագին խնդրանքով բժշկում է նրա ծառային։ Բժշկում է, որովհետև տեսնում է հարյուրապետի զորավոր հավատը՝ այնպիսի հավատ, որ անգամ Իսրայելում չէր հանդիպել։ Ո՞վ էր հարյուրապետը։ Ովքե՞ր են իրենց անարժան համարում։ Ինչո՞վ էր հարյուրապետի հավատը տարբերվում։ Ինչո՞վ ենք մենք նմանվում հրեաներին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Ամլության ճգնաժամը


Որդեծնությունն ամուսնության նպատա՞կն է, թե՞ ամուսնության օրհնությունը։ Մարդկային կյանքի ամենացավոտ ճգնաժամերից մեկը՝ ամլության կամ անպտղության խնդիրն է։ Ո՞րն է ամուսնության նպատակը և ի՞նչ է որդեծնությունը։ Ո՞վ էր Աննան, ի՞նչ դեր ուներ որդեծնությունը Հին Կտակարանում, և ինչպե՞ս փորձեց Աննան լուծել իր խնդիրը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Պտղից է ճանաչվում ծառը, երկու տների առակը (6:43-49)


Ինչո՞ւ է Տերն ասում, որ բարի ծառը չար պտուղ չի կարող տալ, և հակառակը, և ի՞նչ պետք է հասկանալ փշերից թուզ և մորենուց խաղող քաղելու խոսքից։ Ի՞նչ պետք է անել սխալներն ու մեղքերը վերացնելու համար, և ինչի՞ մասին են խոսում մարդու գործերը՝ պտուղները։ Խոսքը սրտի ավելցուկից է, իսկ ինչպե՞ս պետք է մաքուր պահենք սիրտը։ Արդյո՞ք քրիստոնյան ազատված է փորձություններից, և ինչպե՞ս հաղթահարել դրանք՝ մեր կյանքը կառուցելով ամուր հիմքի վրա։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Մարգարեի փախուստը


Ի՞նչ առաքելության կոչեց Աստված Եղիա մարգարեին, և ի՞նչ դժվարությունների ու փորձությունների հանդիպեց մարգարեն, արդյո՞ք այդ նույն հոգեվիճակում այսօր ամենքս չենք հայտնվում։ Ինչու՞ Աստված Եղիային ուղարկեց Սարեփթայի այրի կնոջ մոտ, ի՞նչ հրաշքի ականատես դարձավ և ի՞նչ հրաշքներ գործեց մարգարեն։ Ու՞ր փախավ Եղիան, երբ կանգնեց ճգնաժամի առաջ։ Որտե՞ղ զգաց Եղիան Աստծո ներկայությունը և ինչպե՞ս ճանաչեց Նրա կամքը։ Ինչու՞ Աստված կրկին նոր առաքելության կոչեց Եղիային։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Մի´ դատիր (6:37-42)


Ինչու՞ է Քրիստոս խոսում չդատելու, չդատապարտելու, ներելու և տալու մասին: Ի՞նչ առակ է պատմում կույրերի, շյուղի և գերանի մասին։ Արդյո՞ք չդատելն ու չդատապարտելը բացառում է մեղքի մասին խոսելն ու հանդիմանելը, և ինչպե՞ս վարվել, երբ դիմացինի մեջ մեղք ենք տեսնում: Ի՞նչ է նշանակում ներել, կշեռքի մեջ չխաբել։ Ինչու՞ ենք այսօր այս արհավիրքների ու դժվարությունների մեջ։ Ե՞րբ է մեր խոսքն ազդեցիկ դառնում և դիմացինի մեջ իրական փոփոխություն բերում: Ո՞վ ունի առաջնորդելու իրավունք, և ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ ուսուցիչը: Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Առաքելության ստանձնում, ճգնաժամի հաղթահարում


Ե՞րբ և ինչպե՞ս է Մովսեսն Աստծուց նշան ստանում, և ապա ինչո՞ւ է սկսում առարկել Տիրոջը։ Ո՞ւր էր Աստված, երբ մի ողջ ժողովուրդ տառապում էր ստրկության մեջ՝ նայելով մահվան աչքերին։
Ի՞նչն է կարևոր Աստված-մարդ հարաբերության մեջ, և ինչպե՞ս է Աստված հարաբերվում մարդու հետ։ Ե՞րբ է Մովսեսն ի վերջո ստանձնում իր առաքելությունը։
Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Մովսես՝ ինքնության ճգնաժամ


Ինչպե՞ս ենք տեսնում ինքնության ճգնաժամը՝ վերլուծելով Մովսեսի կյանքն ու ճանապարհը։ Ի՞նչ պատմական պայմաններում էր ծնվել Մովսեսը և ինչպե՞ս հայտնվեց պալատում։ Ի՞նչ է տեսնում Մովսեսը պալատից դուրս։ Մովսեսի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանդուրժում Աստված այս ամենը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: