|
Զանազան բժշկումներ (4:31-45)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 31-45-րդ համարներում Հիսուս զանազան բժշկություններ է կատարում, մարդկանց միջից չար դևեր ու պիղծ ոգիներ դուրս բերում։ Դևերը Նրան ճանաչում էին իբրև Աստծո Որդի, բայց Հիսուս պապանձեցնում, լռեցնում էր նրանց, որպեսզի դեռ չբացահայտվեր Իր ով լինելը։ Ինչո՞ւ էր Քրիստոսը լռեցնում դևերին, ո՞րն է Աստծո արքայությունը, ինչո՞ւ ենք ուզում մոտ լինել Տիրոջը կամ փախչում սեփական անձից, և արդյո՞ք օգնություն ստանալուց հետո շարունակում ենք ծառայել Տիրոջը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հուղարկավորությու՞ն, թե՞ դիակիզումԻ՞նչ դիրքորոշում ունի Հայոց եկեղեցին դիակիզման վերաբերյալ։ Ինչպե՞ս է քրիստոնեական ընկալմամբ մարդու մարմինն ու հոգին կազմում մեկ ամբողջություն, և ինչո՞ւ է հուղարկավորությունը դիտվում որպես հարության հույսի դրսևորում։ Որո՞նք են այն բացառիկ դեպքերը, երբ եկեղեցին իրականացնում է հուղարկավորության արարողությունը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ |
|
Հիսուս Նազարեթի ժողովարանում (4:14-30)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 14-30-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է Քրիստոս քարոզում Նազարեթի ժողովարանում, փառավորվում ներկաների կողմից, ապա այդ նույն համայնքի կողմից մերժվում ու գահավիժման տարվում։ Ի՞նչ է նշանակում ապրել հոբելյանական տարվա մեջ՝ արժևորելով հողը որպես Աստծուց տրված ժառանգություն, և ինչո՞ւ է Քրիստոսը հեռանում մեզնից, երբ մերժում ենք մեր թերությունները բացահայտող ճշմարտությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի փորձությունը անապատում (4:1-13)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 1-13-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է սատանան Հիսուսին 40 օր փորձում անապատում՝ գայթակղելով Նրան և երեք տարբեր փորձություններ առաջարկելով։ Ինչպե՞ս է Քրիստոսը հիշեցնում, որ պետք չէ Աստծուն փորձել, և ինչպե՞ս մենք ինքներս կարող ենք Աստծո զորությամբ դիմակայել մեր կյանքի անդադար փորձություններին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հովնան մարգարե՝ փախուստ առաքելությունիցԻնչպե՞ս է Հովնան մարգարեն կետի փորում 3 օր ապրում և ապա դեպի Տերը դառնում: Այդ դրվագը ապրում է առ այսօր։ մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Ծուլությունը՝ մահացու մեղքԻնչպե՞ս է Պողոս առաքյալը բնորոշում ծուլությունը, ինչո՞ւ է այն համարվում յոթ մահացու մեղքերից մեկը, Քրիստոսի՝ տաղանդի մասին պատմած առակում ինչպե՞ս է արտահայտվում ծուլությունը. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Պաշտամունքը՝ վեհագույն աշխատանքՈրքան մենք կախված ենք Տիրոջից, այնքան ավելի ազատ ենք և որքան հեռու՝ օտարացած ենք Աստծուց, այնքան ավելի մոտ ենք ստրկությանը։ Ի՞նչ զուգահեռներ ունի ծիսական պաշտամունքը աշխատանքի հետ. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Աշխատանք՝ ծառայությո՞ւն, թե՞ ստրկությունԻնչո՞ւ է Աստվածաշնչում աշխատանքը մարդուն որպես կոչում և առաքելություն, նաև որպես օրհնություն տրվում. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Հիսուսի մկրտությունը և ազգաբանությունը (3:21-38)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 21-38-րդ համարներում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուս մկրտվեց, թեպետ ոչ մի մեղք չէր գործել, մկրտվեց, որպեսզի չտարբերվի, չառանձնանա մյուսներից, մկրտվեց, որպեսզի իր խոնարհությունը ցույց տա. Ավետարանական հատվածը մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Բաբելոն՝ հանրային մեղքԵ՞րբ է ներկայացվում Բաբելոնի աշտարակաշինությունը, ո՞վ էր Նեմրովթը, ինչո՞ւ այդ շրջանում գոյություն ուներ մեկ լեզու, ինչպե՞ս է Աստված արձագանքում այդ շինությանը. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և բանտարկումը (3:10-20)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 10-20-րդ համարներում շարունակվում է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը: Ինչ հրահանգներ էր նա տալիս մաքսավորներին ու զինվորներին, ինչ նկատի ուներ ասելով՝ ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց կգա ինձնից ավելի զորավոր մեկը, որի կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ լինի ու նա ամենքիդ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը (3:1-9)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 1-9-րդ համարներում ներկայացված է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և թե ինչպես է նախապատրաստում Տիրոջ գալուստը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |











