Արագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար: Արարողության ավարտին Հայրապետն իր հայրական պատգամն է ուղղել Մայր տաճարում և Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն և նրա գահակալին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է հղել տասը եպիսկոպոսներին՝ կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն:

2025-12-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ