|
|
Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը վարդապետական աստիճան է ստացելԱրդեն երեք տարի է՝ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը Իտալիայի հայերի հոգևոր հովիվն է: Վերադարձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ պաշտպանելու վարդապետական թեզը: Թեման հայության ներկայությունն է Իտալիայում: Վարդապետական թեզի պաշտպանությունից հետո, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հայր Թովման արժանացավ վարդապետական աստիճանի: |
|
|
Սրբադասման արարողության մասին գիրք է լույս տեսելՄայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանը տպագրել է երեք կարևոր գրքույկ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման ողջ արարողությանը: Գրքերում ներկայացված են սրբադասման ծիսական արարողակարգը, ապրիլի 22-ին տեղի ունենալիք հսկման արարողությունը և ապրիլի 24-ին կայանալիք բարեխոսական աղոթքի բովանդակությունը: |
|
|
Կատարողական արվեստների երրորդ փառատոնը ԵրևանումԵրևանի ժամանակակից արվեստի ինստիտուտը և Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն արդեն երկրորդ անգամ անցկացնում են կատարողական արվեստների փառատոն: Այն այս անգամ կրում է Հիշողության հայացք» խորագիրը: Ապրիլի 8-ից մայիսի 2-ը` յուրաքանչյուր չորեքշաբթի, Գաֆէսճեան» կենտրոնում կցուցադրվեն տարբեր պերֆորմանսներ: Մեր նկարահանող խումբը ներկա էր փառատոնի բացման արարողությանը: |
|
|
Մարիամ Մերաբովայի երևանյան համերգը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՌուսաստանաբնակ հայազգի երգչուհին ռուսական Միրայֆ» խմբի մենակատարուհին է: Երգչուհուն հաճախ կոչում են Լեդի Ձայն»: Նրան մեծ հռչակ է բերել մասնավորապես մասնակցությունը Ռուսաստանի ձայնը» հեռուստամրցույթին: |
|
|
«Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը ՄատենադարանումԱյնթապի ասեղնագործության պատմությունն ու ավանդույթներն ամփոփող նոր երկհատորյակ է հրատարակվել, որի հեղինակը ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանն է: Երևանի Մատենադարանում Այնթապի օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցան գրքի շնորհանդեսն ու Այնթապի ինքնատիպ ձեռագործ աշխատանքներից բաղկացած ցուցահանդեսի բացումը: |
|
|
Ավագ ուրբաթ. Խաչելության և Թաղման կարգ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱվագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Առավոտյան Մայր Տաճարում տեղի ունեցավ ժամերգություն և Խաչելության կարգ, երեկոյան` Թաղման կարգ: |
|
|
«Արտավազդն» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակինՄարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, շնորհվել են ամենամյա Արտավազդ» մրցանակները: Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: |
|
|
Հայ, թուրք և ամերիկացի պարողները` «Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումումԱրդեն երկրորդ անգամ Հայաստանում է Միացյալ Նահանգների Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնը: Այս անգամ խումբը հանդես եկավ Թուրքիայի Քորհան Բաշարան» համույթի և հայ պարողների հետ: Երեք խմբերը միավորվելով` ստեղծել են Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումը: Օրերս տեղի ունեցավ ներկայացման հայաստանյան պրեմիերան: |
|
|
Քննարկում Արարատյան թեմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցաց քննարկման ընթացքում բանախոսները հանդես եկան Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների, պատմական կեղծարարության և Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ: |
|
Իրեր թափոններիցՄի քանի պոլիէթիլենային տոպրակ, վարժ մատներ և լավ երևակայություն՝ և դուք կնպաստեք բնության պահպանմանը: Պոլիէթիլենային թափոններից կենցաղային օգտակար իրեր պատրաստելը միջավայրի աղտոտվածության խնդիրը լուծելու հնարավոր և հետաքրքիր տարբերակներից է: |
|
|
«Հայ ազգային լուսանկարչությունը 19-20-րդ դարերում». բանախոսություն ԱՀԹ առաջնորդարանումԼուսանկարչության ծննդից ընդամենը երկու տասնամյակ անց բազմաթիվ հայ լուսանկարիչներ կարողացան մեծ ճանաչում ձեռք բերել արվեստի այս ոլորտում: Աբդուլլահյան եղբայրներ, Անթուան Խան Սևրուգին, Գրիգոր Տեր-Ղևոնդյան, Անդրանիկ Քոչար, Արա Գյուլեր: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում վեց հայ լուսանկարիչների կենսագրություն ու ստեղծագործությունն է ներկայացրել լուսանկարիչ Վահան Քոչարը: |
|
|
Collectif Medz Bazar խմբի համերգը «Մեցցո» ակումբումԺողովրդական, երգիծական, ջազ, թե ռոք. Collectif medz bazar-ի անդամները դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ոճի է պատկանում իրենց երաժշտությունը, քանի որ այն այդ ամենի խառնուրդն է: Խումբը ութ հոգուց է բաղկացած: Փարիզը եղել է երաժիշտների հանդիպման վայրն ու միավորման պատճառը: Խմբի մեջ միավորված են ֆրանսաբնակ հայեր, թուրքեր, ամերիկացիներ ու ֆրանսիացիներ: |
