Հարթավան


Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները...

Ադիս Աբեբայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին անդրադարձ է կատարվել հայկական լավաշին


Հայկական պատվիրակությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը  Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին: Պատվիրակության անդամներից ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ու ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը մամլո ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրին նիստից, անդրադարձան Ադրբեջանի գլխավորությամբ 4 երկրների կողմից լավաշի ու Թուրքիայի կողմից ներկայացրած հախճապակու հայտերին:

Տ. Ղևոնդ քահանա Գափոյան


Մեր նկարահանող խումբը Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր հովիվ Ղևոնդ քահանա Գափոյանի տանն է: Տեր հայրը որդու՝ Հարությունի հետ ձկնորսության է գնում ու հող մշակում: Դուստրը՝ Սոնան, երազում է հոգեբան դառնալ, զբաղվել հաշմանդամություն ունեցող երեխաներով: «Երեխային պետք է որոշում կայացնելու և սեփական ուղին ընտրելու հնարավորություն տալ»,-ասում է տեր Ղևոնդը:  

Հուշ-երեկո՝ սփյուռքահայ արձակագիր Համաստեղի հիշատակին


Սփյուռքահայ արձակագիր Համաստեղի հիշատակին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպվել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի մեկնարկը


Նոյեմբերի 17-24-ը «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Երևանում և ՀՀ մարզերում անցկացնում է մանկապատանեկան արվեստի երկրորդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը: Փառատոնի հիմնկան նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ադապտացումը: 

Ռոք երաժիշտ էդուարդ Աբրահամյանի հիշատակին նվիրված համերգ


MDP հայկական ռոք խումբը կազմավորվել է Երևանի պետական համալսարանում, 1990 թվականին: Խումբը մեծ համբավ է ունեցել ռոք սիրող հայերի շրջանում: Այս տարի կյանքից հեռացավ խմբի վոկալիստ և ստեղնահար Էդուարդ Աբրահամյանը: Նոյեմբերի 14-ին Տիկնիկային թատրոնի սրահում տեղի ունեցավ երաժշտի հիշատակին նվիրված համերգ-երեկո, որին մասնակցում էին Էդուարդ Աբրահամյանի ընկերները՝ «Էմփիրեյ», «Վիշապ» խմբերը, Վահագն Ամիրխանյանը, Արթուր Միտինյանը և այլք: 

Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը 25 տարեկան է


Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունն այս տարի տոնում է գործունեության 25-ամյակը: Նոյեմբերի 14-ին «Հենարան» ակումբում տեղի ունեցավ նոր գրքերի շնորհանդեսը և ընկերության գործունեության ամփոփումը:

Բացվել է «Իսաբեկյանը և իր ուսանողները» խորագրով ցուցահանդես


Էդուարդ Իսաբեկյանը եղել է նաև բացառիկ հոգատարությամբ օժտված մանկավարժ: 2015 թվականի մայիսին «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում առաջին անգամ բացվեց «Իսաբեկյանը և իր ուսանողները» խորագրով ցուցահանդեսը: Օրերս կայացավ նույն խորագիրը կրող արդեն չորրորդ ցուցահանդեսը: Ներկայացված էին Իսաբեկյանի ու նրա ուսանողների աշխատանքները:

Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացման պրեմիերան՝ Կամերային երաժշտական թատրոնում


Պետական կամերային երաժշտական թատրոնում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» պիեսի բեմադրման պրեմիերան: Բեմադրող ռեժիսորը Արմեն Մարգարյանն է:

Վլադիլեն Բալյանի «Եվ նրանք բոլորը եղել են» գրքի շնորհանդեսը


Հոկտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կոմպոզիտոր, երգահան Վլադիլեն Բալյանի գրքի շնորհանդեսն էր: «Եվ նրանք բոլորը եղել են» անունը կրող ռուսալեզու գրքում զետեղված են կոմպոզիտորի հիշողությունները 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մեծանուն մարդկանց մասին:

Ոչ լատինական տառատեսակներին նվիրված «Գրանշան» 9-րդ մրցույթի հաղթողները հայտնի են


«Գրանշանը» աշխարհում ոչ լատինական տառատեսակներին նվիրված միջազգային միակ մրցույթն է: Առաջին անգամ անց է կացվել 2008 թվականին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Թվով 9-րդ «Գրանշան» մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում: Այսօր մշակույթի նախարարության հրավիրած ասուլիսի ընթացքում հայտնի դարձան հաղթողների անունները:  

«Շունն ու կատուն» բալլադը՝ Երևանի մետրոպոլիտենում


Մետրոյի դռները բացվում են և սկսվում է «Շունն ու կատուն» ներկայացումը: Երիտասարդական կայարանի սպասարահում Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբն էր: Թատերախմբի երեխաներն իրենց սիրելի ներկայացումն այս անգամ խաղում էին ուղևոր-հանդիսատեսի համար, փոքր-ինչ աղմոտ վայրում: