|
|
Հրանտ ՄիքայելյանՀրանտը և Ամալյան Հայաստան են տեղափոխվել Վրաստանից: Հրանտ Միքայելյանը Կովկասի ինստիտուտն ավարտելուց հետո նույն ինստիտուտում աշխատանքի է անցել: Կինը՝ Ամալյան, միաժամանակ սովորում է և աշխատում: Արդեն 7 տարի է՝ Հայաստանում են, շատ խնդիրներ ունեն, սակայն իրենց համարում են հաջողակ: Հեշտ չենք ապրում, դեռ մեր տունը չունենք, բայց ուզում ենք դժվարությունները մեր հայրենիքում հաղթահարել»,- լավատեսորեն պնդում են մեր հերոսները: |
|
|
ԶանգակներԶանգակներ» խումբը այսպես է կոչվում ոչ այն պատճառով, որ զանգերով են նվագում: Երաժշտական գործիքները ունկնդրի մոտ զանգի ձայնի հետաքրքիր զգացողություն են առաջացնում: Գործիքները Արարատյան թեմին նվիրել էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նույնանուն մի խումբ: Որոշ ժամանակ Զանգակները» լռությամբ սպասում էր իր խմբավարին ու երաժիշտներին: Սիրիահայ երաժիշտ Շահե Քեշիշյանն այդ ժամանակ սովորում էր Երևանի կոնսերվատորիայում: Այսօր նա ոչ միայն Զանգակների» խմբավարն է, այլև արդեն Հայաստանի մշտական բնակիչ:
|
|
|
Տ. Առէն վարդապետ ՇահինյանՏ. Առէն վարդապետ Շահինյանը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին իր տունն է համարում, գյուղի բնակիչները նրան վերաբերում են ընտանիքի անդամի պես: Վարդապետը Հայաստան է եկել Իտալիայից, ծառայությունը հայրենի հողում մեծ երջանկություն է համարում: |
|
|
Րաֆի ՎարդանյանՐաֆի Վարդանյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Դժվար է մեկ-երկու բառով ձևակերպել նրա գործը` դասավանդում է Թումո» կենտրոնում, նվագում Երևանի ակումբներում, երաժշտութուն է գրում, ֆլամինգո և ուդ նվագել է սովորում, գյուղերում համերգներ է տալիս, բանաստեղծություններ ու սցենարներ է գրում: Աշխատասիրությունն այստեղ եմ սովորել, այստեղ շատ բան կա անելու»,-խոստովանում է մեր հերոսը: |
|
|
Վարդգես ԱվագյանՎարդգես Ավագյանը ծնվել է Հայաստանում, մասնագիտությամբ բժիշկ է: Սովորելու և աշխատելու նպատակով երկար տարիներ է անցկացրել արտերկրում` Հոլանդիա, Ավստրիա, Անգլիա, Կանադա: Վերջապես վերադարձել է Հայաստան: ՈՒզում եմ երեխաներս հայ մեծանան, միաժամանակ փորձեմ օգնել հայրենիքիս»,- ասում է Վարդգեսը: Նա հիմնել է հայ-կանադական ընտանեկան բժշկության կլինիկա, որտեղ հաճախորդները իրենց զգում են ինչպես տանը: Տան զգացողությունը ամենակարևորն է...
|
|
|
Սաքօ ԱրյանՍփյուռքահայ գրող Սաքօ Արյանն ընտանիքով տեղափոխվել և ապրում է Հայաստանում: Գրողի կարծիքով հայրենիքի մասին հայրենի հողում գրելն այլ գրավչություն ունի, իսկ օտարության մեջ ինքնությունը պահելը ստեղծագործողից ավելորդ ճիգ է պահանջում: Սաքօ Արյանը արտագաղթի ևս մեկ պատճառ է համարում այն, որ սփյուռքահայը Հայաստանում իրեն ոչ թե շարքային հայ է զգում, այլ շարունակում է զգալ սփյուռքահայ: |
|
|
Պատրիկ Վերնոյ ՄալաքյանՊատրիկ Վերնոյ Մալաքյանն Անրի Վերնոյի որդին է: Մանկության տարիներին Պատրիկը գիտեր միայն, որ ընտանիքը տարբերվում է իր ընկերների ընտանիքներից՝ տարբեր են ազգանունները, մեկ-մեկ էլ տատը տանն ուրիշ լեզվով է խոսում: Մայրիկ» ֆիմը փոխեց ամեն ինչ, այսինքն՝ ամեն ինչ գցեց իր տեղը... |
|
|
Շահե ՔեշիշյանՍիրիահայ Շահե Քեշիշյանը մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Հայաստան: Շահեն դասավանդում է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում, ղեկավարում է Զանգակներ» համույթը: Դեռ շատ նպատակներ ունեմ, բայց որոշումս հաստատ է. թեկուզ ոչ այնքան լավ ֆինանսական պայմաններով, բայց ապրել միայն Հայաստանում: Ես երաժիշտ եմ, իմ հոգևոր տարածքն այստեղ է, որովհետև իմ ականջում մշտապես Նարեկացի է հնչում »,-ասում է հաղորդման հերոսը: |
|
|
Մերուժան ՄինասյանՄերուժան Մինասյանը Հայաստան է տեղափոխվել Իրանից, մասնագիտությամբ ճարտարագետ է, բազմաթիվ մրցույթների հաղթող: Սովորել և աշխատել է ԱՄՆ-ում: |
|
|
Մարիա ԱրապաճյանՄարիա Արապաճյանը Հալեպից Հայաստան է տեղափոխվել սովորելու նպատակով: Կոնսերվատորիան ավարտելուց հետո մտադիր է մնալ Հայաստանում: Սփյուռքահային մշտապես տանջող կիսվածության վիճակը Մարիան որոշել է վերջնականապես հաղթահարել: Օրինակ է բերում հորը, ով, ցավոք, այլևս չունի տուն վերադառնալու» հնարավորություն: Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի, որովհետև Հայաստանում հայերեն երգելը հատուկ զգացողություն է, սա միայն սփյուռքահայը կարող է հասկանալ»:
|
|
|
Մարգար ՇարապխանյանԿանդահայ ամուսիններ Մարգար և Էլիզ Շարապխանյաններն արդեն 5 տարի է՝ ապրում են Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Սեփական միջոցներով վերանորոգել են գյուղի դպրոցը, այժմ վերակառուցում են Մշակույթի տունը: Շատ ծրագրեր ունեն գյուղի հետ կապված, գտնում են, որ սիրուց բացի հայրենիքին ու մարդկանց պետք է օգնել նաև գործով: Կանադա վերադառնալու մտադրություն չունեն, Ուշիով հիացած են և համարում են իրենց միակ տունը:
|
|
|
Հայկ ԲոյաջյանՀայկ Բոյաջյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից, աշխատում է COAF-ում` Հայաստանի մանուկներ» հիմնադրամում` որպես կոորդինատոր: Խոստովանում է, որ օրը ծանր է անցնում. աշխատում են Արմավիրի շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների հետ: Սակայն երջանիկ է, քանի որ երեխաներին օգնելու հնարավորություն ունի: Ուզում եմ հույս, լավատեսություն փոխանցել երեխաներին, իսկ ամենակարևորը՝ ուզում եմ հպարտ լինեն իրենց հայրենիքով: Ու դա կլինի իմ ներդրումը Հայաստանում»: |