|
Մշակութային ազդագիր 29.05.2017
Ազգային պատկերասրահում բացվել է «Արքայական փայլ. Պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է անցկացվել:
Մայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է Իտալական ֆիլմերի շաբաթ:
Երևանի տիկնիկների պատկերասրահում երեք օր ցուցադրվեցին վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևան սիթի տուր» զբոսաշրջային երթուղին երևանցիներին և զբոսաշրջիկներին ծանոթացնում է մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:
«Նոյյան տապան» գրատանը տեղի ունեցավ 20-րդ դարի հունական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աատվածամոր» ժողովածուի շնորհանդեսը:
|
|
Մշակութային ազդագիր 22.05.2017
«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվեց մայիսի 20-ին:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը:
«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի մեկնարկել է «Ինտեգրում թանգարանի միջոցով» ծրագիրը:
Աշխատանքներ թանգարանային ոլորտում. ձեռքբերումների ու բացթողումների մասին է տեսանյութը:
Գրողների միությունում հանդիպում էր գրող Գագիկ Դավթյանի հետ: Ներկայացվել են նոր լույս տեսած «Որպես լույս ու խիղճ» և «Վրացական պոեզիա» գրքերը:
Խճանկար
|
|
Մշակութային ազդագիր 13.03.2017
Ռուսական արվեստի թանգարանում ներկայացվեց հայկական իմպրեսիոնիզմի առաջատար Եղիշե Թադևոսյանի «Կնոջ դիմանկարը» կտավը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալեց Unlimited Movement` «Անսահմանափակ շարժում» նախագծի կազմակերպիչներին ու մասնակիցներին: «Մեգերյան կարպետներում» տեղի ունեցավ «Արքայից արքա»` «Տերյան» մշակութային կենտրոնի նոր հավաքածուի ցուցադրությունը: Մատենադարանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության շնորհիվ 9 գիդ-էքսկուրսավար վերապատրաստում են անցել Գերմանիայում: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում օրերս չինական ազգային հագուստին նվիրված երեկո էր: Հայերեն են թարգմանվել «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը և Ումբերտո Էկոյի «Թշնամի մի կերտիր» էսսեների ժողովածուն Խճանկար |
|
Մշակութային ազդագիր 20.03.2017Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների ցանկում: Դիլիջանը հայաստանյան թվով 6-րդ քաղաքն է, որ անդամակցում է այս ցանկին: |
|
Մշակութային ազդագիր 17.04.2017
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Պատմություն դարձած ժամանակը» խորագրով ցուցահանդես:
Չարենցի թանգարանում բացվել է Գետիկ Բաղդասարյանի քանդակների ժամանակավոր ցուցադրություն:
Իսրայելցի հետազոտող, դասախոս, ցեղասպանությունների մասնագետ Յաիր Օրոնի «Փրկիչներ և մարտիկներ» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:
Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը քսան տարեկան է:
Նկարիչների միությունում բացվել է 13-ամյա Էդվին Հովսեփյանի անհատական ցուցահանդեսը:
Վերահրատարակվել է Համո Սահյանի վերջին ժողովածուն:
Խճանկար
|
|
Մշակութային ազդագիր 15.05.2017
«Մի գրքաչափ ժպիտ» խորագրով միջոցառումը՝ «Հայ գիրք» գրախանութում:
Գերմանացի արվեստագետներ Հորսթ Հոհայզելի և Անդրեաս Քնիցի «Ջախջախված պատմություն. հակադրված հիշատակի արվեստը» խորագրով դասախոսություն հանդիպումը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը համալրվել է «Քարերը հավաքելու ժամանակը» ներկայացմամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Թըրքոթի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ հրատարակվել են գրողի կազմած սեղանի խաղերը, որոնք մեծ պահանջարկ են ունեն պատանիների շրջանում:
Խճանկար
|
|
Մշակութային ազդագիր 24.04.2017
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը ցուցադրվեց նաև Հայաստանում:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հանդիսատեսին ներկայացվեց «Սովորական օր» տրագիկոմեդիկ մոնոներկայացումը:
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի 80-ամյակին նվիրված ցերեկույթ անցկացվեց:
«Աշխատանք և հիշողություն» ընդհանուր խորագրի ներքո Երևանում բացվեցին հրեա արվեստագետ Ավրահամ Էիլաթի աշխատանքների ցուցադրությունները:
Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացված մանկապատանեկան գրքի միջազգային 50-րդ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել է նաև Հայաստանը:
Լույս է տեսել արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը՝ նոր մշակմամբ:
Խճանկար
|
|
Մշակութային ազդագիր 08.05.2017
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է «Սարգիս Մուրադյանի լույսն ու ստվերը» խորագրով ցուցահանդես:
«Անտիկյան» ցուցասրահում բացվել է Արարատ Սարգսյանի «Լենդուտա» նոր նախագծի ցուցադրությունը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում պերֆորմանսով հանդես են եկել ավստրալացի արվեստագետներ Էլնազ Շեշգելանին և Սիմոն Ֆիշերը:
Ամփոփվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը:
Մոսկվայի տանն ամփոփվեցին գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016-ի» արդյունքները:
Տասնամյակներ անց առաջին անգամ մեկ գրքով լույս է տեսել Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպը:
Խճանկար
|
|
Մշակութային ազդագիր 06.03.2017
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Գրականության և արվեստի թանգարանում գիտաժողով տեղի ունեցավ և բացվեց ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
Տեղի ունեցավ Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը:
Անդրադարձ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողների պատրաստած բացիկների վաճառքից հավաքագրված գումարը կփոխանցվի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին։
Խճանկար
|
|
Մշակութային ազդագիր 27.02.2017
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս կիրակի Ստեփանավան և Վանաձոր էր այցելել:
Փետրվարի 23-ին թեմատիկ ցուցահանդեսով Հայաստանի ազգային պատկերասրահն ու Աշխարհի հայ նկարիչների միությունը նշեցին Վարդանանց տոնը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվելէ Վրաստանի վաստակավոր նկարիչ Լև Բայախչևի աշխատանքների ցուցահանդեսը:
Սսիրիահայերի հայաստանյան նիստուկացը հայտնվել է լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի օբյեկտիվի կենտրոնում: «Հոդված 3» ակումբում օրերս բացվել է «Նորեկները՝ սիրիացիները Հայաստանում» ֆոտոցուցահանդեսը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Էդուարդո Դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» կատակերգությունը՝ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» աջակցությամբ կայացավ կրթական որակի բարելավման 4-րդ համաժողովը:
Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը ներկայացրել է իր նոր՝ «Խաչքարեր» խորագրով պատկերագիրքը:
|
|
Մշակութային ազդագիր 20.02.2017
Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, Թումանյանի թանգարանում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ:
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է:
Ինչպես պահպանել մայրենին գլոբալիզացման դարաշրջանում. հայերենի արդի խնդիրներին են անդրադառնում մասնագետները:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը:
Փետրվարի 13-ից մարտի 31-ը Հայաստանում ամերիկյան ֆիլմերի ցուցադրություն է անցկացվում:
Հայտնի են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Նամակ Ավրորայի հերոսին» շարադրության մրցույթի արդյունքները:
Լույս են տեսել հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը և նահատակ գրող, հրապարակախոս, բանասեր և թարգմանիչ Արտաշես Հարությունյանի Ընտրանին:
Խճանկար 20.02.2017
|
|
Մշակութային ազդագիր 13.02.2017
Սուրբ Սարգսի տոնին նվիրված մշակութային միջոցառումներ:
«Վերադարձ ակունքներին»՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում:
Սուրբ Սարգսի տոնի ծեսերի ու ավանդական կերակուրների ներկայացում՝ Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում:
«Արծվաբույն» դրամայի պրեմիերան Սունդուկյանի անվան թատրոնում՝ նվիրված Արցախյան ազատամարտին:
Հայտնի կինոգործիչ, մոնտաժող Դագ Բլաշի վարպետության դասը՝ Հայաստանում ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում:
Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը փետրվարի 9-ին՝ Տերյանի ծննդյան օրը:
Խճանկար
|












