Մշակութային ազդագիր 09.03.2020


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Տեղի է ունեցել չեխ դրամատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան: Բացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երրորդ ցուցահանդեսը: Նկարիչների միությունում արդեն ավանդույթ է գարնանամուտն ազդարարել հավաքական ցուցահանդեսով: Մաշտոցյան մատենադարանում բացվել է հայերեն հնագույն թղթյա ձեռագրին և նրա վերականգնմանը նվիրված ցուցահանդես:

 

Մշակութային ազդագիր 02.03.2020


Թատերական նոր նախագիծ մայրաքաղաքի տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ՝ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան։ Առաջին անգամ Երևանում ցուցադրվեցին 20-րդ դարի հայ ամենահայտնի նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների գրաֆիկական աշխատանքները: Փետրվարի 28-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի հիման վրա գրված համանուն պիեսի պրեմիերան էր: «Սարոյան հաուսը» «Ռենեսանս» հիմնադրամի նախագծերից մեկն է. վիրտուալ թանգարանը գործում է 2018-ից՝ գրողի ծննդյան 110-ամյակից սկսած։ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակն ու Հալեպի Պետրոս Ադամյան թատերախումբը Միության երևանյան գրասենյակում ներկայացրին «Հայերը և հայերը» երգիծական-թատերական մանրապատումները։

Մշակութային ազդագիր 17.02.2020


«Զանգակ» գրատանը մաթևոսյանասերներին համախմբել էր «Ոչ մի օր առանց Մաթևոսյանի» գրքի շնորհանդեսը: 16-րդ անգամ Հայաստանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում նոր ցուցադրություն է բացվել: Հայտնի մատենագետ, լեզվաբան, բանահավաք լիբանանահայ Արտաշես Տեր-Խաչատուրյանի հավաքածուից չորս տասնյակ գրքեր են նվիրաբերվել Հայաստանի ազգային գրադարանին: Գրականության և արվեստի թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 180-ամյակին: Բացվել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումը: Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երգ ու պարով, օրհնություններով, ավանդական աղոթքներով ու ժողովրդական խաղերով Աբովենց այգում դիմավորեցին Գարնանամուտը:

Մշակութային ազդագիր 10.02.2020


Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը: «Միմոս» մարիոնետի թատրոնը Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում հանդես եկավ «Սուտասանը» ներկայացման առաջնախաղով: «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր երգիչ, երգահան, գրող, թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ Համլետ Հարությունյանի «Քո երջանկությունը» գրքի շնորհանդեսը: Առաջին անգամ հրատարակվել են նկարիչ Էդուարդ Սարգսյանի հուշերը:

Մշակութային ազդագիր 03.02.2020


Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանն այցելուներին կներկայանա նոր մուլտիմեդիա ծրագրով։ «Գաղափարների գիշեր» միջազգային միջոցառումների շարքն այս տարի կենդանի բնության պահպանմանն էր նվիրված: Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում «Կախարդական Ասիա» խորագրով ցուցահանդես է բացվել: «Փիսոն հագնվում է ինքնուրույն»՝ հետաքրքրաշարժ պատմություն փոքրիկ ընթերցողների համար։ «Էդիթ պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները սկսում են Ագաթա Քրիստիի դետեկտիվների հրատարակումը հայերեն նոր թարգմանությամբ:

Մշակութային ազդագիր 27.01.2020


Մաշտոցյան մատենադարանում «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողով անցկացվեց: Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում կգործի գրքափոխանակության անկյուն: Նկարիչների միությունում բացվել է Անատոլի Պապյանի ցուցահանդեսը՝«Ճանապարհ» խորագրի ներքո: Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Միության և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ մրցանակների հանձնման արարողություն, ինչպես նաև՝ Հայոց բանակին նվիրված գրական-երաժշտական հանդիսություն: Երևանում «Շրխկան պոեզիայի» երեկո է անցկացվել. աշխարհում տարածված այս ձևաչափն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է բանավոր պոեզիայի բոլորովին մի նոր տեսակ: Լույս է տեսել Սուսաննա Հովհաննիսյանի մենագրությունը` նվիրված Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությանը:

Մշակութային ազդագիր 20.01.2020


Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել բանաստեղծուհուն: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը տարին բացեց իտալացի արվեստագետ Կարլո Մոնտարսոլոյի աշխատանքների հետահայաց ցուցադրությամբ: Համազգային պետական թատրոնի քսանութերորդ թատերաշրջանը մեկնարկեց «Փափլիկը» ներկայացման պրեմիերայով: ԿԳՄՍ նախարարությունն իրազեկման արշավ է սկսել պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով։ Հայաստանի նկարիչների միությունը տարին սկսեց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի հոբելյանական ցուցահանդեսով: Կինոյի տանը ցուցադրվեց ռեժիսոր Արթուրո Սայանի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Սերեգեյ Փարաջանովի 95-ամյակին: Առաջին անգամ հայերեն ներկայացվում է Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա» վեպը՝ Կարլեն Մատինյանի բնագրային թարգմանությամբ:

 

Մշակութային ազդագիր 30.12.2019


Մեր նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի կենտրոնով ու արձանագրել գունեղ պատկերները: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 29-ին մեծ պրեմիերա էր. «Ալադին» մանկական, երաժշտական ներկայացումը ամանորյա նվեր է փոքրերին և մեծերին: ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց թանգարանում նոր ժամանակավոր ցուցադրություն է բացվել: Հայ լուսանկարչության լեգենդար դեմքերից մեկի` Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյակի օրը լուսանկարչի թանգարանում նոր ցուցադրություն է բացվել ։ 2019թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում և համայնքներում բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպվել։ Տարեվերջյան մեր թողարկման համար առանձնացրել ենք առավել արժեքավորներն ու լայն արձագանքի արժանացածները: Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հովհաննես Թումանյանի տարին ամփոփեց արժեքավոր հրատարակություններով: Լույս է տեսել Թումանյանի կյանքի և գործի տարեգրության երրորդ հատորը՝ 1915-1919 թվականների շրջանը:

Մշակութային ազդագիր 23.12.2019


Բոգոտայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը փորձագիտական քննություն է անցել և դրական եզրակացության արժանացել: Հովհաննես Թումանյանի թանգարանը դեկտեմբերի 20-ին ամփոփեց բանաստեղծի ծննդյան հոբելյանական տարին: Երևանի մնջախաղի պետական թատրոնը հաջորդ տարի մշտական հասցե կունենա: Հայաստանի ազգային պատկերասրահի «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի մասնաճյուղում բացվել է «Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայկական էպոսի առաջին տպագրության հոբելյանին։ «Զանգակ» գրատանը Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» նկարազարդ հեքիաթի շնորհանդեսն էր։ Լեզվի կոմիտեն հորդորում, սովորեցնում է գրական հայերեն խոսել և այդ նպատակով օգտագործում է նաև Ֆեյսբուք սոցիալական հարթակը: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեցին նոր գրքերի շնորհանդեսներ, բացվեց մանկապատանեկան գրքերի ցուցահանդես-վաճառք:

 

Մշակութային ազդագիր 16.12.2019


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Սենտ Շապելի հարթաքանդակը Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագրով միջոցառումը: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով: Դեկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց Կինոարտադրողների համահայկական ֆորում։ Դեկտեմբերի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ճապոնական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակը տարին ամփոփեց «Ես եմ» խորագրով կերպարվեստի, գեղանկարչության եւ քանդակի ցուցահանդեսով: «Մենք ենք՝ մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակում Երևանում հյուրընկալվել էին Լոռու մարզի շնորհալի երեխաները: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանին նվիրված միջոցառում:

Մշակութային ազդագիր 09.12.2019


Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում Հրաչյա Թամրազյանին նվիրված հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել: Երեւանում մշտական ցուցադրության են ներկայացված 20-րդ դարի նշանավոր քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքները: Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում «Հայ կնոջ առեղծվածը» խորագրով տարազների բեմադրված ցուցադրություն է եղել: Արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Կոստան Զարյանի ժառանգները նրա արխիվն ամբողջությամբ նվիրել են Երևանի մատենադարանին։ Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը ներկայացրել է վերջին տարիների իր աշխատանքները: Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում բացվել է ճարտարապետ, քաղաքաշինարար և արվեստագետ Միքայել Մազմանյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընթերցողի սեղանին է դրվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ամփոփվել է «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնը։

Մշակութային ազդագիր 02.12.2019


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը: 
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  նոյեմբերի 28-ից 30-ն անցկացվել է երիտասարդական 5-րդ գիտաժողովը:
«Զանգակ» հրատարակչությունը և «Զանգակ» գրատունը կազմակերպել էին «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գրքի շնորհանդեսը: 
Երեւանի խամաճիկների պետական թատրոնում պրեմիերա էր։ «Երեխաները երեխաների համար» ծրագրի շրջանակում ռեժիսոր Ռիմա Հովեյանը բեմադրել է 14-ամյա Արման Խլղաթյանի «Երեք փոքրիկ հեքիաթները»:
Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում ցուցադրվել են գեղանկարիչ, քանդակագործ  Արմեն Խոջոյանի կոլաժները:
Ժողովրդական արվեստի կենտրոնում ցուցադրվել են Անժելա և Անահիտ Աբգարյանների  ասեղնագործ աշխատանքները: