Մշակութային ազդագիր 04.02.2019


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվեց վարդապետի 150-ամյակի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրադարձությունների օրացույցում: 
Համազգային թատրոնում «Հաղթանակի գենեզիս» ներկայացման առաջնախաղը հունվարի 28-ին էր՝ Հայոց բանակի օրը: 
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում վրացի արձակագիր, դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» ստեղծագործության պրեմիերան էր՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
Լույս են տեսել Լևոն Բաշալյանի «Նորավեպեր և պատմվածքներ» եւ Գրիգոր Հակոբյանի հոդվածների ժողովածուները:
 

Մշակութային ազդագիր 31.12.2018


«Մենք ենք» բարեգործական հարթակը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Ամանորի հայկական ավանդական ուտեստներ:
Ամանորյա հեքիաթային թխվածքներ:
«Գրական» շնորհավորանքներ:
 

Մշակութային ազդագիր 24.12.2018


Մարիտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Իմ աղոթքը Հայաստանի մասին» հոբելյանական ցուցահանդեսը:
Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Գրանիշ» գրական համայնքն ամփոփել է գրական տարին:
Մոսկվայի մշակույթի օրերի շրջանակում Երևանում էր ՌԴ ժողովրդական դերասան, մեր հայրենակից Դմիտրի Խառատյանը:
Հայերեն է թարգմանվել Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» նկարազարդ գիրքը:
 

Մշակութային ազդագիր 17.12.2018


Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է «Մարկոս Գրիգորյան. Էրեբունիից Երևան» նախագիծը:
Լույս է տեսել Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղ» վեպը:
Լույս է տեսել Սալմանդ Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանությունը:
Դեկտեմբերի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մանկապատանեկան գրքերի շնորհանդես-տոնավաճառ էր:
Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում Թբիլիսիի «Թիլդա» փորձարարական թատրոնն էր:
Դեկտեմբերի 13-ին «Լոֆթ» կենտրոնում Կաֆկայի օր էր:
Առաջին անգամ անցկացվեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:
 

Մշակութային ազդագիր 10.12.2018


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բերնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:
Արդեն մեկ ամիս է՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դերասանները բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Ամանորին և Ս. Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում «Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդես է բացվել:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Տեսնել մատներով» ցուցահանդեսային նախագիծը:
Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները:
 

Մշակութային ազդագիր 03.12.2018


Կայացավ «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»:
Լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ լույս է տեսել Վերգիլիոսի «Էնեական» էպոսը:
Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգված սրահներում կրկին դռներն է բացել «Հայկական արվեստ.  20-րդ դար» մշտական ցուցադրությունը:
Նշվեց Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հիմնադրման 75-ամյակը:
Նկարիչների միությունում բացվել է  Մարի Կազարյանի «Դեպի անսահմանություն» ցուցահանդեսը:
 

Մշակութային ազդագիր 26.11.2018


Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Աշոտ Տաթևոսյանի «Արևամարդ» նախագծի ցուցադրությունը:
Նոյեմբերի 19-ին ամփոփվեցին «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնի արդյունքները:
Նոյեմբերի 19-ին մեկնարկել և մինչև դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» թատերական փառատոնը:
Ամփոփվեց «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Սուրեն Սաֆարի անհատական ցուցահանդեսը:
Լույս է տեսել Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» հուշագրական վեպը:
 

Մշակութային ազդագիր 12.11.2018


Գրականության և արվեստի թանգարանին է հանձնվել կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի անձնական արխիվը:
Նոյեմբերի 8-ից 14-ը Երևանում անցկացվում է «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարքը:
Երևանում կայացել է Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը։
Երևանում, Հայաստանի 5 մարզերում և Արցախում անցկացվեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը:
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Վինի Փուհ արջուկը» ներկայացման առաջնախաղն էր:
 

Մշակութային ազդագիր 05.11.2018


Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում ամփոփվեց «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 10-րդ փառատոնը:
Նկարիչների միությունում բացվեց «Արկադի և Աշոտ Պետրոսյաններ» խորագրով ցուցահանդես:
Արձակագիր, հասարակական գործիչ Հայկ Նագգաշեանի անունը կրող  հիմնադրամի և ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է  «Գրական գնահատանք» մրցույթ:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» կատակերգության առաջնախաղն էր:
Փավստոս Բուզանդ 3 հասցեում գտնվող ցուցասրահում բացվել է քանդակագործ Սարգիս Բաբայանի քանդակների ցուցադրությունը: 
 

Մշակութային ազդագիր 29.10.2018


Երևանի 2800-ամյակի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում նոր ցուցահանդես է բացվել՝ «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք»: 
«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնը տոնում է տասնամյակը։
Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանի երկու քաղաքներում` Երևանում և Գյումրիում տեղի են ունեցել Ռուսաստանում Լերմոնտովի արգելոց թանգարանի միջոցառումները:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում էր Ֆրանսիայի Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների Հայկական բարեգործական ընդհանուր միության թատերախումբը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վիրահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թիֆլիս, իմ փոքրիկ Փարիզ» խորագրով անհատական ցուցահանդեսը: 
Լույս է տեսել բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն։ 
 

Մշակութային ազդագիր 22.10.2018


«Հայաստան-Ֆրանսիա, դարավոր կապեր» ցուցահանդեսը՝ Երևանի մատենադարանում:
Իտալացի լուսանկարիչ Անդրեա Ուլիվիի ցուցահանդեսը՝ Գեղագիտության ազգային կենտրոնում:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշեց հիմնադրման 85-ամյակը:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության «Զարդատառեր. փայտե իրերի պատրաստման արհեստանոց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ցուցահանդեսի բացումը՝ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:
Ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսների ժողովածուն՝ «Զանգակ» հրատարակչության կողմից: 
«Եթե խոսենք անկեղծ» ներկայացման պրեմիերան՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
 

Մշակութային ազդագիր 15.10.2018


Ազգային պատկերասրահում բացվել է «Ֆրանկոֆոնիան և հայ արվեստագետները» ցուցահանդեսը:
Տիկնիկային թատրոնի բեմում նախորդ շաբաթ ներկայացվել է ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի պիեսներից մեկը:
Գոյ թատրոնի բեմում «Տրտում սերեր» կամ «… Սերեր» ներկայացման առաջնախաղն էր:
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը:
Հովհաննես  Թումանյանի թանգարանում այս օրերին ճապոնական տիկնիկներ են  ցուցադրվում:
Առաջին անգամ հայերեն լույս են տեսել Արթուր Միլլերի պիեսները, թարգմանիչը Հասմիկ Սեյմորն է: