
Երևանի 2800-ամյակի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում նոր ցուցահանդես է բացվել՝ «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք»:
«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնը տոնում է տասնամյակը։
Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանի երկու քաղաքներում` Երևանում և Գյումրիում տեղի են ունեցել Ռուսաստանում Լերմոնտովի արգելոց թանգարանի միջոցառումները:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում էր Ֆրանսիայի Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների Հայկական բարեգործական ընդհանուր միության թատերախումբը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վիրահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թիֆլիս, իմ փոքրիկ Փարիզ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Լույս է տեսել բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն։
Շարք: Մշակութային ազդագիր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2018-10-29T20:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար