«Եղանակ» խումբ, «Սառը արև»


«Սառը արև» երգը «Եղանակ» խմբի առաջին երգն է, մինչ այդ երաժիշտները տարբեր խմբերում համագործակցել են միմյանց հետ: Թե ինչպե՞ս է նկարահանվել տեսահոլովակն ու արագ տարածվել համացանցում, կիմանաք՝ դիտելով մեր զրույցը Սամվել Կիրակոսյանի ու Սերգեյ Լուլուկյանի հետ:

«Փեյլմուն» խումբ, «Ծառը»


«Պոկիր ինձ քո հոգու ծառից ու տուր ինձ այս աշնան քամուն, մինչ կհասնեմ դեպի լուսնին, երգեմ իմ երգն այս երազում»: «Փեյլմուն» խմբի տղաները ներկայացնում են «Ծառը» սիրային երգը:

«Փեյլմուն» խումբ, «Օրորոցային»


Երգի գաղափարն ու տրամադրությունը «Փեյլմուն» խմբի երաժիշտների կարծիքով օրորոցային է, «բայց դժվար գտնվի մեկը, որ կարողանա այս երգի տակ քնել»,-կատակում են տղաները: «Փեյլմուն» խմբի երաժիշտները մեր տաղավարում ներկայացրել են իրնեց «Օրորոցայինը»:

Վիգեն Հովսեփյան, «Կանչում եմ, արի, արի»


Ժողովրդական երգերի կատարումներով հայտնի երգիչ, կիթառահար Վիգեն Հովսեփյանը մեր տաղավարում ներկայացրել է «Կանչում եմ, արի, արի» երգի պատմությունը:

Արցախի պետական ջազ նվագախումբը շարունակում է գործել


Բազմաթիվ փորձություններից ու զրկանքներից հետո Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտները Հայաստանում իրենց առաջին փորձերն են անում և համերգի պատրաստվում: Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը համոզված է, որ անկախ հանգամանքից ու տրամադրությունից, պետք է աշխատել:

Արուճ. Մամիկոնյանների նստավայրը և 7-րդ դարի եկեղեցին


Սրբավայրեր, քարավանատուն, բերդ, Մամիկոնյանների պալատ, բազմաթիվ խաչքարեր: Պատմական հարուստ ժառանգություն ստացած արուճեցիների հպարտությունը, սակայն, 7-րդ դարի Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որի հարևանությամբ է եղել Գրիգոր Մամիկոնյանի նստավայրը:

Արման Պեշտմալջյան, Ժաննա Դավթյան, «Ամռան գիշեր»


Արման Պեշտմալջյանի և Ժաննա Դավթյանի համատեղ աշխատանքի արդյունքում նոր երանգավորում է ստացել ժողովրդական «Ամռան գիշեր» երգը: Երաժիշտները մեր տաղավարում հետաքրքիր մանարամասներ են ներկայացրել երգի գործիքավորման, տեսահոլովակի պատրաստման մասին:

Ավետիս Հարությունյան. Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը


Գևորգյան հոգևոր ճեմարանում պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ավետիս Հարությունյանը ներկայացնում է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը և սահմանները։

Վահե Թորոսյան. Լևոն Բ-ի թագադրությունն ու միջեկեղեցական հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում


Գևորգյան հոգևոր ճեմարանում պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ներկայացնում է հայոց Լևոն Բ արքայի գահակալությանը նախորդող կարևոր քաղաքական ու պատմական խնդիրները, որոնք լուծվեցին ժամանակի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համախորհուրդ գործելու շնորհիվ։

Կամո Վարդանյան. Ընտանիքի սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրը


Գևորգյան հոգևոր ճեմարանում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը ներկայացնում է ընտանիք հասկացության սահմանումը, ընտանիքի սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները։

Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան. Մարդու և Աստծո հարաբերությունն ըստ Եհովայի վկաներ աղանդի


Գևորգյան հոգևոր ճեմարանում Տ․ Եղիշե քահանա Մայիլյանը ներկայացնում է Եհովայի վկաներ աղանդի պատկերացումները մարդ-Աստված հարաբերության, հավիտենական կյանքի մասին։

Պարգև Բարսեղյան. Քրիստոնեության և Իսլամի աշխարհայացքային առանձնահատկությունները


Գևորգյան հոգևոր ճեմարանում փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարգև Բարսեղյանը ներկայացնում է համաշխարհային երկու մեծագույն կրոնների՝ Քրիստոնեության և Իսլամի աշխարհայացքային առանձնահատկությունները։