Փիլիպպոս առաքյալ


Ավետարանում Փիլիպպոսի մասին քիչ է խոսվում: Առաքյալը հունարեն անուն ուներ՝ Փիլիպպոս, որ նշանակում է ձիերի սիրահար: Նա, ամենայն հավանականությամբ, մինչև Քրիստոսին հանդիպելը, ինչպես Հովհաննեսն ու Անդրեասը, եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտներից: Նա ևս տարված էր մեսիական ակնկալիքներով և, ինչպես ժամանակակից շատերը, չէր էլ պատկերացնում, որ ում այդքան մեծ հույսով սպասում էր, արդեն իր կողքին էր: 

Գառնիկ Շախկյանի «Հայրապետական աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը


Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի առիթով Գուգարաց թեմի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ լույս է տեսել Գառնիկ Շախկյանի «Հայրապետական աթոռին փառքը» գիրքը։ Կաթողիկոսի ծննդավայր Օձուն գյուղում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ 

Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (2:2-9)


Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակում խոսում է իր կրած չարչարանքների մասին, անդրադառնում առաքյալի անշահախնդիր նվիրվածությանը և քրիստոնեական սիրո գաղափարին: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթի 2:2-9 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Սեպուհ սրբազանի քահանայական ձեռնադրության 30 և եպիսկոպոսական ձեռնադրության 20-ամյա հոբելյանը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հոբելյանական երեկոն նվիրված էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և թեմակալ առաջնորդության 21-րդ հոբելյաններին: Սրբազանին շնորհավորեցին նրա մտերիմները, հոգևորականներ, պետական գործիչներ, բարերարներ: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Սեպուհ սրբազանին փոխանցեց հայրապետական ուղերձը և Գարեգին Բ հայրապետի կողմից ձեռաց խաչ նվիրեց: 

Վերաօծվեցին Հոռոմայրի Ս. Նշան վանական համալիրի վերին աղոթատները


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Հոռոմայրի Սբ. Նշան վանական համալիրի վերին աղոթատները, որոնք նորոգվել են այս տարվա ընթացքում: 

Վրաստանի հայ գորղների միությունը հոբելյան է նշում


Հովհ. Թումանյանի թբիլիսյան տանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը նշեց վերակազմավորման 20-ամյակը: 

Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (1:4-10)


Ի՞նչ է նշանակում եկեղեցի, ի՞նչ է նշանակում ապրել նեղության մեջ՝ Սուրբ Հոգու ուրախությամբ: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթի 1:4-10 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Ճապոնական թմբուկի համերգ Վանաձորում


Նոյեմբերի 30-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ճապոնական թմբուկի համերգ էր:

Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (1:1-3)


Պողոս առաքյալի` թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի 1:1-3 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Վերականգնվել է Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի եկեղեցիներից մեկը և գավիթը


Դեկտեմբերի 9-ին Գուգարաց թեմի առաջնորդը կվերաօծի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի վերին հուշարձանախմբի վերականգնված եկեղեցին:

Պողոսը՝ հեթանոսների առաքյալ


Ինչո՞ւ է Պողոսը համարվում հեթանոսների առաքյալ: Ի՞նչ գործունեություն է ծավալել քրիստոնյա դառնալուց հետո: Ի՞նչ է նշանակում լինել առաքյալ: Պողոս առաքյալի կյանքի ու գործունեության մասին շարուանկում է պատմել Առնակ քահանա Հարությունյանը:
 

 

Սողոսի դարձը


Երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երինքից մի լույս փայլատակեց: Եվ երբ գետին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես հալածում ինձ»: Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տեր»: Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի կանգնիր և այդ քաղաքը մտիր, ու քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»: 
Ո՞վ էր Սողոսը, ինչու՞ էր հալածում քրիստոնյաներին, ինչպե՞ս դարձի եկավ: 
Պողոս առաքյալի կյանքին է անդրադառնում Առնակ քահանա Հարությունյանը: