Դրոշմ


Դրոշմի խորհուրդը Մկրտության խորհրդի կատարումն է, եզրափակումը: Դրոշմը դրվում Մյուռոնով: Ինչու է Մյուռոնը համարվում սրբազան, ինչպես է այն պատրաստվում և օրհնվում, մարմնի որ մասերին է դրոշմվում Մյուռոնը, և ինչ է դա խորհրդանշում՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Պսակադրություն, մաս 2-րդ


Պսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին կարևորում ընտանիքի միասնությունը, ի՞նչ վերաբերմունք ունի ընտանեկան բռնության կամ հղիության արհեստական ընդհատման նկատմամբ, արդյո՞ք Պսակի խորհուրդը անկրկնելի է, ինչպես Մկրտության խորհուրդը: Ե՞րբ է արտոնելի ամուսնալուծույթունը կամ երկրորդ ամուսնությունը: Ինչպե՞ս պետք է վարվեն ամուսնական զույգերը, եթե Եկեղեցում չեն պսակադրվել: Մեկնաբանում և հորդորում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Պսակադրություն, մաս 1-ին


Մեր օրերում շատերը պարզ ավանդույթի ուժով են մոտենում Պսակի կարգին: Մինչդեռ Պսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Պսակի կարգի միջոցով է ամրագրվում Առաքյալի այն պատգամը, թե ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի: Ինչպես պետք է վերաբերել պսակին, ամուսնությանն ու ընտանեկան հավատարմությանը, ինչ կարգով է ընթանում Պսակադրությունը, ինչ պայմաններ է սահմանում Պսակադրության կարգի համար Հայ եկեղեցին՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Ապաշխարություն, մաս 2-րդ


Հայ եկեղեցին առանձնացնում է խոստովանության երկու տեսակ՝ անհատական և հավաքական: Յուրաքանչյուր հավատացյալ ազատություն ունի ընտրելու իր խոստովանահորը: Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խոստովանողի գաղտնիքը հրապարակած հոգևորականը ենթական է խստագույն պատժի:
Ինչպե՞ս է ընթանում խոստովանության և մեղքերի թողության կարգը, ինչու՞ միայն ձեռնադրված հոգևորականն ունի թողության տալու իրավունք, ապաշխարությունը կարո՞ղ է նպաստել անհատական ու հանրային բարեկեցությանը: Խոստովանության նշանակությունը մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Ձեռնադրություն, մաս 3-րդ


Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական ձեռնադրությունների կարգն ու խորհրդաբանությունն է մեկնաբանում Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Ի՞նչ են անվանակոչությունը և օծումը, ի՞նչ պատասխանատվության և հավատարմության են կոչվում ընծայյացուները:

Ձեռնադրություն, մաս 1-ին


Ձեռնադրությամբ եկեղեցուն ծառայության կոչված անձը իշխանություն և շնորհ է ստանում եկեղեցական արարողություններ կատարելու, Ավետարանը քարոզելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու և շնորհ փոխանցելու: Ի՞նչ պատասխանատվություն և իշխանություն է ստանձնում ձեռնադրված հոգևորականը: Որո՞նք են Հայ եկեղեցու քահանա ձեռնադրվելու նախապայմանները: Ո՞րն է քահանայի հիմնական առաքելությունը: Խորհրդի մեկնությունը տալիս է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Ձեռնադրություն, մաս 2-րդ


Ձեռնադրությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն եկեղեցականի՝ շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Հայ եկեղեցու նվիրապետական կարգը՝ դպրությունից մինչև կաթողիկոսություն, բացատրում և մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայ եկեղեցու յոթ խորհուրդները.