Alt

Լուրեր արտերկրի հայոց թեմերից 15.12.2014


Ֆրանսիայի հայոց թեմը նոր առաջնորդ ունի:
Նորվեգիայի հայ համայնքը:
Խաչքարի օրհնություն և երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ Դոնբասում:

 

Alt

Այգեպար գյուղի աշակերտները հյուրընկալվեցին «Էօռնեկյան» դպրոցում


Դեկտեմբերի 11-ին Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում հյուրընկալվեցին Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցի սաները: Հանդիպումը վերածվեց տոնական միջոցառման:

Alt

Նոր գրքեր 15.12.2014


Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչությունը լույս է ընծայել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի նոր աշխատությունը` Պատմության հետագիծը. Գործք, Գրույթ, Իմաստ»: Հիմնաթեման հայոց քաղաքակրթական ինքնությունն է:
Անտարես» հրատարակչությունը և թարգմանիչ Ռուզաննա Պետրոսյանը առաջարկում են նոր գիրք՝ արգենտինացի վիպասան և էսսեիստ Էռնեստո Սաբատոյի Թունել» վեպը:

 

Բորիս Պիոտրովսկի


1920-ականների սկզբին բոլշևիկյան Պետրոգրադում` եգիպտոլոգ Նատալյա Ֆլիտների մոտ, մի խումբ պատանիներ հիացմունքով քննարկում էին հնագիտության վերջին սենսացիոն բացահայտումները: Եգիպտոսի Արքաների հովտում գտել էին Թութանհամոնի գրեթե անեղծ դամբարանը: Պատանիներից մեկը չէր էլ կասկածում, որ մոտ երկու տասնամյակ անց ինքն է մաքրելու պատմության փոշին` աշխարհին ծանոթացելու եգիպտականից ոչ պակաս հին մեկ այլ մշակույթ՝ ուրարտականը: Այդ պատանին Բորիս Պիոտրովսկին էր` Էրմիտաժի տասներկուերորդ տնօրենը:

Alt

Նոր գրքեր 08.12.2014


Հանրահայտ Նիբելունգների երգը» լույս է տեսել նոր հրատարակությամբ: Թարգմանիչը Արա Առաքելյանն է, հրատարակիչը՝ Անտարես» ընկերությունը: 
Լույս է տեսել գրականագետ Դավիթ Գասպարյանի Գուրգեն Մահարի» աշխատությունը: 

 

Alt

Երևանում էին Էռնեստ Հոյցլը և Վլադիմիր Օվչիննիկովը


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցլը և ռուս դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը: Համերգի առաջին մասում կատարվեց Շումանի չորրորդ սիմֆոնիան: Երկրորդ բաժնում Վլադիմիր Օվչիննիկովի հետ ելույթին հաջորդեց կինոֆիլմերի երաժշտության կատարում: Դիրիժոր Էռնեստ Հոյցլն ընտրել էր ժանրային առումով բացառիկ ծրագիր:

Alt

Ջորջ Փեհլիվանյանի համերգը օպերային նվագախմբի հետ


Նոյեմբերի 29-ին համերգով կրկին Հայաստանում էր ֆրանսաբնակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Այս անգամ նա ղեկավարեց օպերային թատրոնի նվագախումբը: Օպերային նվագախմբի հետ առաջին համերգը սկիզբն է սիմֆոնիկ համերգաշարի, որ մաեստրոն ծրագրում է 2015 թվականին:

Alt

Նոր գրքեր 01.12.2014


 Անտարես» հրատարակչության և թարգմանիչ Ռուզան Միրզոյանի համագործակցության շնորհիվ հայերեն է թարգմանվել Մարկ Լևիի Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը: 
Մայր Աթոռի հրատարաչատան լույս ընծայած նոր գիրքը կազմել են Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մասնագետները Առակների ուսուցումը հանրակրթական դպրոցներում» մրցույթ-ծրագրի շրջանակում: 

 

Alt

Արվո Պյարտ, Բենջամին Բրիտտեն՝ հայաստանյան պրեմիերաներ


Նոյեմբերի 27-ին առաջին անգամ Հայաստանում հնչեցին ժամանակակից ամենաճանաչված  կոմպոզիտորներից մեկի՝ Արվո Պյարտի ստեղծագործություններից մեկը և Բենջամեն Բրիտտենի սիմֆոնիան թավջութակի և նվագախմբի համար: Բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էր: 

Alt

Նոր գրքեր 24.11.2014


Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մանուկ Աբեղյանի Գևորգ Դ» աշխատությունը և Վահրամ Րաբունու Հավատքի դավանություն» աստվածաբանական երկը: 

Alt

Վերջապես ցուցադրվեց Հայ որբերի գորգը


Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում բացվեց երկար սպասված ցուցահանդես: Առաջին անգամ ներկայացվեց Հայ որբերի կամ Ղազիրի անվանումով գորգը:
Միջոցառման կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում ելույթ ունեցավ նաև կոնգրեսական Ադամ Շիֆը:

 

Alt

«Նաղաշ» խմբի համերգը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում


Դասական վոկալ, ազգային նվագարաններ և դաշնամուր: Երբեմն միանում է նաև լարային քառյակը: Խումբը հետաքրքիր և եզակի երկացանկ ունի: Անսամբլի հիմնադիր, ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանին ներշնչել են 15-րդ դ. հայ տաղերգու Մկրտիչ Նաղաշի պանդխտության երգերը: