Alt

Տիկնիկային պատմություններ Երևանի պատմության թանգարանում


Հայկական ծիսական տիկնիկներից մինչև թատերական տիկնիկներ. Երևանի պատմության թանգարանում բացվել է Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը:

Alt

Նոր գրքեր 17.10.2014


Գևորգ Էմին-Տերյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Վահան Տերյան. Անտիպ և անհայտ էջեր» ժողովածուն:
Լույս է տեսել երիտասարդ գրող Արամ Պաչյանի էսսեների և պատմվածքերի՝ Օվկիանոս» ժողովածուն: 

 

Alt

«Ձոն դուդուկին. սերունդների երկխոսություն»


Միմյանց լսելու և ծափահարելու էին հավաքվել Հայաստանի հայտնի և անհայտ դուդուկահարները: Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 11-ին Ձոն դուդուկին. սերունդների երկխոսություն» խորագրով համերգ էր:

Alt

Սուրբ Սահակ հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը՝ Գևորգյան ճեմարանի մոտ


Նոյեմբերի ութին Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հոբելյանական իրադարձություններից մեկը: Գարեգին Բ հայրապետի հանդիսապետությամբ բացվեց հայոց առաջին ուսուցչապետերի՝ Սուրբ Սահակ հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը: 

Alt

Հրեշտակապետաց տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Նոյեմբերի 8-ին մեր եկեղեցին տոնեց Սուրբ հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը: Տոնական պատարագը մատուցվեց Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց նորակերտ եկեղեցում: Պատարագիչը հայր Ահարոն աբեղա Շահվերդյանն էր:

Alt

Նոր գրքեր 10.11.2014


Անտարես» հրատարակչության և Գուրգեն Մահարու որդու` Գրիգոր Աճեմյանի ջանքերով լույս է տեսել Մահարու երկերի տասնհինգհատորյակի երկրորդ հատորը:
Զանգակ» հրատարակչությունը մանուկ ընթերցողին առաջարկում է Սամսոն Ստեփանյանի Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» հեքիաթը: 

 

Alt

Վահագն Պապյանը և Գրաֆ Մուրժան՝ Հայաստանում


Հայտնի դաշնակահար Վահագն Պապյանը կամ ինչպես նրան անվանում են դրսում` Վագ Պապյանը, այս անգամ Հայաստանում էր որպես հրավիրյալ դիրիժոր: Հաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մյուս հյուրը նշանավոր ջութակահար Գրաֆ Մուրժան էր:  

Alt

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի երկրորդ համերգը


Նոյեմբերի 1-ին Կամերային երաժշտության տանը հայ ժամանակակից երաժշտության փառատոնի երկրորդ համերգն էր: Մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և մենակատարներ: Հնչեցին հայ ժամանակակից վեց կոմպոզիտորի ստեղծագործություններ: 

Alt

«Զանգակ» հրատարակչության նոր գրքերը


Շվեդ գրող Յունասս Յունասսոնի Հարյուրամյա ծերուկը» վեպի հայերեն թարգմանությունը և Նաիրա Եդիգարյանի Իմ տատիկ Թամթիմարիան» հեքիաթ-վիպակը կարելի է ձեռքբերել Զանգակ» գրատանը և երևանյան բոլոր գրախանութներում:

Alt

«Ցեղասպանության որբերը» ֆիլմը ներկայացվել է «Էմմի» մրցանակաբաշխության


Սցենարիստ, ռեժիսոր Բարեդ Մանորյանի Ցեսապանության որբերը» վավերագրական ֆիլմում Բեյրութի մոտ գտնվող Անթուրա» որբանոցի մանրամասն պատմության միջոցով անդրադարձ է կատարվում կանանց և երեխաների տեղահանմանն ու կոտորածին: Հեռուստատեսային արվեստի և գիտության ազգային ակադեմիայի կողմից հեռուստաֆիլմն առաջադրվել է Էմմի» 38-րդ մրցանակաբաշխությանը: 

Alt

Էլվիրա Ուզունյանի ստեղծագործական երեկոն


Հոկտեմբերի 25-ին ութսուներորդ հոբելյանն էր տոնում  օպերային բեմարվեստի նշանավոր երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանը: Անվանի արվեստագետի հոբելյանական երեկոն երևանյան օպերայի բեմում էր, որտեղ մոտ երեսուն տարի փայլել է երգչուհու տաղանդը: 

Alt

Չինացի երաժիշտները` Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնին


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, չին կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը և ջութակահար Նին Ֆենը մեկ բեմում էին: Հայաստանում առաջին անգամ կատարվեց չինացի կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգի հանրահայտ Քոնդորի հերոսները» սիմֆոնիան: