Մեկ շաբաթում քրիստոնեական և հրեական համայնքները մեկ միլիոն դոլար են հանգանակել ԱՄՆ Տեքսաս նահանգում հրդեհված իսլամական կենտրոնի վերականգնման համար:
Ռուս ուղղափառ եկեղեցուն վերադարձվել են Սանկտ Պետերբուրգի Իսաակիևյան, Սմոլնիի և Սամփսոնյան տաճարները:
Միացյալ Նահանգներում կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը դատապարտել է նախագահ Թրամփի` ներգաղթյալներին և փախստականներին վերաբերող հրամանագրերը:
«Բոկո հարամ» խմբավորման իսլամիստ ահաբեկիչներն 900 եկեղեցի են կործանել Նիգերիայի հյուսիս-արևելքում:
2017թ-ի մարտից Վատիկանում կդադարեցվի Ֆրանցիսկոս պապի պատկերով մետաղադրամների թողարկումը:
Անգլիկան եկեղեցին երկու տարի տևած քննարկումներից հետո հրաժարվեց ճանաչել միասեռականների ամուսնությունը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2017-02-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ