Անցկացվել է Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տարեկան համատեղ մանկավարժական ժողովը


Այս պահին Մայր Աթոռի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում, քահանայից լսարանում և Հառիճի Թրբանճյան ընծայարանում 62 սան է սովորում: Վեհափառ հայրապետը դասախոսներին հորդորել է բարձր պահել կրթության որակը, իր գնահատանքն է հայտնել տեսչությանը, մանկավարժական ամբողջ կազմին՝ նվիրված ջանքի համար, օրհնել շարունակելու իրենց առաքելությունը հոգևոր կրթական հաստատություններում:

 

Նորք Մարաշի ս. Աստվածածին եկեղեցում նշվել է Տիրամոր տուփի գյուտի տոնը


Աստվածածնի տուփի գյուտի տոնը հայ եկեղեցական տոնացույցում հայտնվել է 18-րդ դարից սկսած: 1774 թվականին այն իր կազմած տոնացույցում է ընդգրկել Սիմեոն Երևանցի կաթողիկոսը: Շարժական տոնը հայ առաքելական եկեղեցին նշում է հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Տարվա ընթացքում հայ եկեղեցին Տիրամորը նվիրված մի քանի տոն է նշում:

 

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսից ժամանած ուխտավորներին


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ըդունել է Պոլսից ուխտավորաբար Հայաստան ժամանած Բեյօղլու շրջանի սուրբ եկեղեցյաց թաղային խորհրդի անդամներին։ Պոլսահայ ուխտավորների խումբը հինգ օր է անցկացրել Հայաստանում, այցելել են տարբեր սրբավայրեր, ծանոթացել Հայաստանի հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը: Պոլսի Բեյօղլու շրջանը ազգայի, հոգևոր և մշակութային առումներով ամենազդեցիկ և հայաշատ թաղամասերից է:

 

Լույս կտեսնի Գերմանացի մարդասեր Արմին Վեգների ժառանգության մասին պատմող գիրք


Համբուրգի համալսարանի ասպիրանտ, Վեգներ ընկերության անդամ Մանուշակ Մարկոսյանը թեզը է գրել Վեգների հայանպաստ գործունեության մասին: Հայ ժողովրդի մեծ բարեկամ Վեգները և Վազգեն Ա հայրապետը հանդիպել են և նամակագրական կապ ունեցել։ 1968-ին Արմին Վեգները կառավարության և Սուրբ Էջմիածնի հրավերով այցելել է Խորհրդային Հայաստան։ Վեգներագետ Մանուշակ Մարկոսյանը թարգմանել է Վեգների նամակները: Դրանք ուսումնասիրել է Մարբախի արխիվում, որտեղ գերմանացի նշանավոր գործիչների անձնական արխիվներն են պահվում:

 

Հունիսի 11-ին մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ


Մայր Աթոռում քննարկվում են Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Ս․ Էջմիածնի մայր տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին


Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին: Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ են հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրվել է հայկական խաչքար


Հոգեգալստյան տոնին տեղի է ունեցել խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի: Նորավանքում Մոմիկի հեղինակած ասեղնագործ խաչքարի նմանությամբ խաչարձանի հեղինակը Արտակ Համբարձումյանն է: Կոթողը տեղադրվել է անցած օգոստոսին` Մադրիդի հայ համայնքի նվիրատվությամբ:

 

Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին ելույթ ունեցել Ջավախքում


Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Դրանից մեկ օր առաջ նա Ախալքալաքի երաժշտական դպրոցի աշակերտների հետ վարպետության դաս է անցկացրել, որին 16 պատանի է մասնակցել։ Նրանցից երկուսը արվեստագետի առաջարկով ելույթ են ունեցել համերգին: Համերգը կազմակերպվել է ՀՕՖ-ի ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ջանքերով:

 

Կայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը


Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը կայացել է նրա 60 ամյակի առիթով: Մայր Աթոռի տպարանի, Հայաստանում առաջին հրատարակչատան հիմնադրման պատմությունը գրել էր դստեր` գիտնական, հետազոտող Շողակաթ Դևրիկյանի հետ: Մոտ մեկ տարի առաջ գիտնականը հեռացավ կյանքից հանկարծահաս հիվանդության պատճառով: Վարդան Դևրիկյանը ժամանակի ամենաբեղուն գիտնականներից է: Նա շուրջ 40 գրքի և 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

 

Հոգեգալստյան տոնին Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը


Պոլսի հայոց պատրիարքարանը Հոգեգալստյան տոնը նշել է Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը: Հոգեգալստյան տոնի նախօրեին նշվել է նաև պատրիարքական աթոռի 563-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Պոլսի սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում կատարվել է ժամերգություն և պատրիարքական մաղթանք:
 

Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով քննարկում


ԳԱԱ պատմության ինստիտուտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով աշխատաժողով - գիտագործնական քննարկումը: 2020-2023 թթ. Մեծ Հայքի Արցախ նահանգը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց, վտանգվեց հայկական դարավոր հոգևոր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը պետական մակարդակով աննախա¬դեպ մասշտաբի աշխատանք է սկսել Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու, մի մասն էլ իսպառ վերացնելու ուղղությամբ:

 

Ամփոփ լրահոս 13.05.2024


Լոս Անջելեսի 13 հայկական կազմակերպություն իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Եվրոպական 11 երկրի ավելի քան 30 քաղաքում հավաքներ են եղել՝ ի զորակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնել է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ձեռնարկել է սահմանադրական ճանապարհով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը