Նյու Յորքի քաղաքապետը պարգեւատրել է Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին


Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը արևելաեվրոպական մշակույթին և ժառանգությանը նվիրված միջոցառման ժամանակ պատվոգիր է տվել Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին։ Սրբազանը հայտարարել է, որ հայկական համայնքը ձեւավորվել է ցեղասպանություն վերապրած հայերի կամքի, ոգու և խիզախության շնորհիվ։ Մեսրոպ սրբազանը ԱՄՆ հայոց արևելյան թեմի 13-րդ առաջնորդն է, ընտրվել է 2022 թվականին։ Անցյալ տարի եպիսկոպոս է ձեռնադրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

SOS արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը Մայր Աթոռի տպարանին սարքավորումներ է նվիրել


Քրիստոնյաներին աջակցող կառույցը կազմարարական սարքեր է նվիրել տպարանին: Կազմակերպությունը 2 տարի առաջ է սկսել գործակցել Մայր Աթոռի տպարանի հետ: Առաջին փուլում նվիրել են տպագրական սարք, որը հեշտացրել է աշխատանքը և բարձրացրել հրատարակությունների որակը: Կազմարարական նոր սարքերն ավելի արդյունավետ, արագ ու որակյալ կդարձնեն տպարանի աշխատանքը: Մայր Աթոռի տպագրատունը տարածաշրջանում ամենահինն է։

Հիմնանորոգումը մի քանի դար երկարեցրել է Մայր տաճարի կյանքը


Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մայր տաճարի հիմնանորոգմամբ ոչ միայն փրկել է տաճարը փլուզումից, այլև մի քանի դար երկարեցրել է տաճարի կյանքը: Մայր տաճարի առաջին օծումը եղել է 303 թվականին։ Հայր Զաքարիան Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողներին նաեւ ներկայացրել է Մյուռոնի ծագման, ամբողջ ազգին միավորող զորության հայերին խոր անցյալի հետ կապելու մասին։

 

Պաշտոնյաները դեռեւս չեն հստակեցրել Մայր Տաճարի վերաօծման եւ մյուռոնօրհնության արարողությանը իրենց մասնակցությունը


«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կայացած ասուլիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահն է հստակ պատասխանել, որ չի մասնակցելու։ Նա հայտարարել է, որ եկեղեցին էլ է տարակուսել իշխանություններին հրավիրելու հարցում, սակայն գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ պետք է հրավիրել։

 

Նիդեռլանդների Ալմելո քաղաքի հայ համայնքը մեծ շուքով նշել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակը


Քաղաքի առաջին հայկական եկեղեցին հիմնադրվել է 1991 թվականին՝ համայնքի նվիրատվությամբ գնված շենքում: Հետագայում, այդ շենքի վաճառքից ստացված գումարը և համայնքի հավաքած հանգանակությունը թույլ է տվել 2002 թվականին նախաձեռնել նոր Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը։ Պատարագին մասնակցել է շուրջ 1000 մարդ։

Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ Եկեղեցում Խաչվերացի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ


Խաչվերացի տոնը նաեւ Սուրբ խաչ անունը կրող եկեղեցիների ուխտի օրն է։ Այդ առիթով վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Թովմա առաքյալի հրաշագործ մասունքը: Այդ օրը հավատացյալները հնարավորություն են ունեցել հաղոդրակցվելու սուրբ մասունքին:

 

Կանադայի հայոց թեմում 20-րդ անգամ գործել է Արարատ ճամբարը


Արդեն 20 տարի է` ամեն օգոստոսին կանադահայ երեխաները, պատանիները և երիտասարդները հնարավորություն ունեն մեկ շաբաթ միասին անցկացնել կրթական միջավայրում: Արարատ ճամբարի մանկապատանեկան ծրագրում կարևորվում է քրիստոնեական հավատքը և հայկական ինքնությունը: Կանադահայ երեխաները և պատանիները սովորում են ծառայել իրենց եկեղեցուն և համայնքին:

 

Խմբավար և մանկավարժ Գրիգոր Հարությունյանը մշակել և հրատարակել է տաղավար տոների տաղերը


Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում կայացել է «Ստեղծող մանկանց», «Խմբերգային պարտիտուտի վերադաշնակում», «Տաղք տաղավարաց» ուսումնական ձեռնարկի և ժողովածուների շնորհանդեսը։ Ձեռնարկը և ժողովածուները հրատարակության է պատրաստել խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը: Հեղինակը Տաղավար տոների համար նախատեսված 12 տաղ է ընտրել, որոնց հեղինակներն են Սուրբ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Անանուն Անեցին, Կոստանդին Սսեցին, Առաքել Սյունեցին, Մխիթար Սեբաստացին:

 

Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին


Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քահանա Մալխասյանի առաջնորդությամբ արդեն մի քանի տարի է տեղի են ունենում ուխտագնացություններ դեպի Մայր հայրենիք: Նրանց հետ հանդիպմանը Հայոց Հայրապետը կարևոր է համարել աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռի հետ։ Նորին Սրբությունը պատգամել է ուխտավորներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և շարունակել հայրենանպաստ գործունեությունը, նախանձախնդրորեն ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին։

 

Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տաղավար տոնը


Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով տոնական սուրբ պատարագ է մատուցվել Հայ Առաքելական Եկեղեցիներում: Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը Պատարգին մասնակցել են Սուրբ Գայանե վանքում: Արարողության ավարտին օրհնված խաղող է բաժանվել մարդկանց: Սուրբ խորանից Հայոց հովվապետը աղոթել և օրհնել է հավաքվածներին: Հաջորդ օրը եկեղեցիներում ննջեցյալների հիշատակությանը նվիրված պատարագներ են մատուցվել: Հոգեհանգստյան կարգ է կատարվել, աղոթք է հնչել հանգուցյալների հոգիների խաղաղության համար:

 

Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Վերափոխման տոնի առիթով մատուցվել է տոնական Պատարագ


Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագել է Պողոս վարդապետ Վարդանյանը: Տիրամոր վերափոխումը չորրորդ տաղավար տոնն է, որ նշում է Հայ Առաքելական եկեղեցին։ Խաղողօրհնեքը տոնի ամենատարածված անվանումներից էՙ Վերափոխման տոնին խաղողն է հասունանում, խորանները զարդարում են խաղողով լի կողովները: Պատարագից հետո խաղողն օրհնեվում է և բաժանվում հավատացյալներին։ Տոնի հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, մեռելոց է: Եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստի արարողություն:

ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին


ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները եկեղեցուն օգնելու նպատակով որպես կամավոր այցելել են Մայր Աթոռ։ Նրանք մաքրել են բաց խորանը, կարգի են բերել հին գերեզմանատունը, լվացել են տաճարի ծիսական գորգերից մի քանիսը։ Ծրագրով աշխարհի տարբեր գաղթօջախներից եկել են 15-18 տարեկան պատանիներ, որոնք երեք շաբաթ ապրում են միասի, ճամփորդում են Հայաստանով մեկ, բացահայտում են երկիրը, մշակույթը, պատմությունն ու մարդկանց։