|
Արցախցի երեխաները Ամանորին ընդառաջ նվերներ են ստացել Անգլիայի թեմիցՄիացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ջանքերով գնված տաք հագուստն ու կոշիկները արցախցի փոքրիկներին հանձնեել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով։ Նվիրատվությունն արվել էր դեկտեմբերին Լոնդոնի հայոց առաջնորդարանում Հովակիմ սրբազանի հովանու ներքո կազմակերպված հանգանակության ժամանակ։ Շնորհիվ Սեդա Պողոսյանի, նրա ընկերների եւ ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի՝ այդ օրն ավելի քան 2 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքվել։ |
|
Վերականգնվել է Աբգար արքային նվիրված շախմատի ամենամյա մրցաշարըՉորս տարվա ընդմիջումից հետո Արարատյան հայրապետական թեմում վերականգնվել է Աբգար արքային նվիրված շախմատի ամենամյա մրցաշարը: Մրցաշարը սկսվել է 2013 թվականին` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։ Սուրբ Աբգար նախավկայի և անդրանիկ հավատացյալ թագավորի տոնին նվիրված միջոցառումը Հայաստանում շախմատի ամենաինքնատիպ մրցումներից է` մասնակցում են ԱՀԹ երիտասարդաց միության անդամներ և կիրակնօրյա վարժարանի սաներ, քահանաներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողներ, գնդերեցներ և զինվորներ` տարբեր տարիքի և փորձառության: Այս տարի մասնակիցներ են եղել Արցախի թեմի երիտասարդներից և Երևանի շախմատի ֆեդերացիայից։ |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Դամասկոսում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են Դամասկոսի և Բերիո հայոց թեմերի առաջնորդները Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդն ու Հայ Կաթոլիկների առաջնորդը Սիրիայում Հայաստանի դեսպանի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը Խաժակ Արք. Պարսամյանը մասնակցել է Վարշավայի նորանշանակ Մետրոպոլիտի գահակալության արարողությանը Շվեդիայում կայացել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) եվրոպական տարածաշրջանային ֆորումը։ |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Դամասկոսի Առաջնորդ Եպիսկոպոսների արտահերթ ժողովում որոշվել է Սիրիայի նոր կառավարության հետ աշխատելու համար ստեղծել հանձնախումբ |
|
ԱՄՆ հայոց արևմտյան թեմում տեղի է ունեցել տարեկան 14-րդ էկումենիկ հավաքըՍրբոց Ղևոնդյանց հայ առաքելական եկեղեցում հավաքվել են տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ ու հավատացյալներ: Վազգեն քահանա Մովսեսյանը խոսել է վերջին տարիներին աշխարհում և հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցածի դժվարությունների մասին, խնդրել աղոթել Բաքվում պահվող հայ գերիների համար, հիշեցրել է` Միացյալ նահանգների հայ համայնքը ձևավորել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները: Նա ընգծել է, որ այսօր նույնպես՝ պատերազմն ու հալածանքը չի դադարել հայ ժողովրդի կյանքում: |
|
Մոնրեալում տոնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի 54-րդ տարեդարձըՏոնական սուրբ պատարագ է մատուցել թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցին Կանադայի հայոց թեմի առաջնորդանիստն է: Քաղաքում հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, իսկ 1970-ին ծխական խորհրդի որոշմամաբ գնվել է եկեղեցին և օծվել։ Տաճարը կենսական դեր ունի Կանադայում հայկական ժառանգության և հավատքի պահպանման, համայնքի անդամների միջև միասնության և հոգևոր աճի խթանման գործում: Եկեղեցուն կից սկսել են գործել շաբաթօրյա դպրոց, մշակութային միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: |
|
Մատենադարանը սկսկում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերըԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 դոլար՝ բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շնորհանդեսի ժամանակ Մատենադարանի տնօրենը նշել է, որ արցախյան ձեռագրերի հավաքածուն համաքրիստոնեական և համաշխարհային արժեք ունեն: Ընտրվել են Արցախի Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված ձեռագրեր: Դրանք եզակի արխիվային վավերագրեր են, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա: |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն ու աղոթակցությունն է հայտնել սիրիահայությանը |
|
Ներսիսյան դպրոցի հիմնադրումըՆերսես Աշտարակեցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ 1822-ին Թիֆլիսում սկսվում է նոր դպրոցի շինարարություն, որից երկու տարի անց դպրոցը բացվում է 2 դասարանով և 20 աշակերտով։ Կաթողիկոսը մինչեւ դպրոցի շինարարությունն արդեն հանգամանալից կանոնադրություն էր մշակել ուսման տեւողության, ուսուցիչների պարտականության, աշակերտների վարքի կանոնների մասին։ |
|
Նորընծա երկու քահանա վեղար են ստացել եւ համալրել Մայր Աթոռի միաբանության շարքերըՄայր Տաճարում կատարվել է վեղարի տվչության արարողություն: Տեր Վիրապ և Տեր Մաշտոց քահանաները վեղար են ստացել ու համալրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Վեղարը դրվում է յուրաքնաչյուր նորընծայի գլխին` իբրև կուսակրոն քահանայության խորհրդանիշ: Կուսակրոն քահանները հրաժարվում են ամուսնական կյանքից, ուխտում ամուրի լինել, ապրել վանական կյանքով: Սև սրածայր գլխի ծածկոցը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը և կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է՝ ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի։ Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան։ |
|
Ընծայացուների ձեռնադրման և օծման արարողությունը տեղի է ունեցել Մայր ՏաճարումԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ընծայացուների ձեռնադրման և օծման արարողությունը տեղի է ունեցել Մայր Տաճարում Պատարագի ընթացքում: Ձեռնադրող սրբազանը նկատել է, որ քահանայի առաքելությունն է նվիրումով ու սիրով իրականացնել իր ծառայությունը ժողովրդի բոլոր զավակներին։ Սրբազանն անդրադարձել է հոգևոր ծառայութան ընթացքում հանդիպող դժվարություններին և հորդորեց նորաօծ քահանա հայրերին քաջությամբ կրել իրենց վիճակված խաչը՝ ապավինելով Տիրոջ զորությանը։ |
|
Էկումենիկ աղոթքի ժամանակ հոգեւոր հայրերը կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ պատանդներինԼոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։ Եկեղեցական արարողությանը մասնակցել են հոգեւոր առաջորդներ, դիվանագետներ, ակտիվիստներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հիշեցրել է, որ մեր հայրենակիցները Բաքվում բանտարկված են միայն այն պատճառով, որ հայ են: Արարողության ժամանակ հնչել են Կարդինալ Վինսենտ Նիկոլսի եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսի, հոգեւոր այլ առաջնորդների ուղերձները, ինչպես նաեւ պատանդների ընտանիքների բաց նամակները։ Զորակցելով հայ ժողովրդին՝ հոգեւոր հայրերը կոչ են արել ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակել հայ պատանդներին։ Արարողության մասնակիցները նամակներ են ուղարկել հայ գերիներին՝ ծրարում դնելով ջրհեղեղի ավարտը խորհրդանշող ձիթենու ճյուղեր։ |











