Մայր Աթոռը լույս է ընծայել Վեհափառ Հայրապետի ելույթները, խոհերը, պատգամներն ու օրհնության խոսքերը


Անցած տարի լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-ամյակը, և այդ առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը առանձին գրքույկով արևմտահայերեն լույս է ընծայել Նորին Սրբության խոհերը, հատվածներ կոնդակներից, քարոզներից, ելույթներից, պատգամներից և օրհնության խոսքերից: Այդ ամենը հրատարկվել է Էջմիածին ամսագրում և Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթում` 1999-2022 թվականներին:

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը մասնակցել է Սիրիայի ազգային երկխոսության խորհրդաժողովին
Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդը Լոնդոնում մասնակցել է արևելյան ասորի համայնքի նոր եկեղեցու բացմանը
Կաթոլիկ աշխարհը աղոթում է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի առողջացման համար
Բրազիլիայում հայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ոգեկոչել են Սրբոց Վարդանանց հիշատակը

Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի գույքը


Պատճառը 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերն են, որոնց մասին պատրիարքարանը ծանուցումներ չի ստացել: Աստղաբաշխական գումարը չվճարելու համար քաղքապետարանը փորձում է բռնագանձել այն գույքը, որը տնօրինում է հայոց պատրիարքարանը դարերով: Գույքի մի մասն էլ վարձույթով տրամադրված է հենց քաղաքապետարանին: Հայոց պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի աշխատակցի, որի որոշմամբ պարտքագումար է նշվել առանց հստակ հիմքի կամ վաղեմության ժամկետի:

 

Ուկրաինայում բացվել է հայ-ուկրաինական առաջին միջազգային հանրակրթական դպրոցը


Դպրոցը գործում է Օդեսա քաղաքում, այն տեղակայված է Գագարինի անվան սարահարթում` հայկական եկեղեցու և հայ մշակութային կենտրոնի միջև, ծովափից ոչ հեռու: Օդեսայի հայկական համայնքը դպրոցը կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցուն պատկանող ծխական տարածքում: Եկեղեցին օծվել է 1995 թվականին Գարեգին Ա հայրապետի ձեռամբ, կառուցվել տեղի հայ համայնքի նվիրատվություններով: Միջազգային դպրոցը կից կանաչապատ մեծ տարածք ունի, երեխաների ակտիվ հանգստի համար տարածքում կա նաև խաղահրապարակ:

Խոջիվանքի պանթեոնում կատարվել է հոգեհանգստյան կարգ Թումանյանի հոգու խաղաղության համար


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին այցելել են վրահայոց համայնքի անդամները և թեմի հոգևոր հայրերը: Խնկարկումով և եկեղեցական արարողությամբ է նշվել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 156 ամյակը: Բանաստեղծի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավադույթը փոխանցվել է նաեւ վիրահայերին։

Աղվանից եկեղեցին կառուցվածքային առումով հայ եկեղեցու նվիրապետության մաս է եղել


Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը դասախոսություն է կարդացել «Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսությունը Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգում» թեմայով։ Պատմաբանն անդրադարձել է Աղվանից եպիսկոպոսության, ապա կաթողիկոսության` հայոց եկեղեցու նվիրապետության մեջ ունեցած տեղին ու փոխհարաբերություններին։ Նա ընդգծել է, որ ոչ մի կերպ հմնավորված չէ աղվանից եկեղեցու ինքնուրույնությունը:

 

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Երուսաղեմի սրբոց Հակոբյանց Մայր տաճարում խնկարկվել է Սարգիս Զորավարի հիշատակը
Լոնդոնի Սուրբ Եղիշե հայոց եկեղեցում Տյառնընդառաջի տոնին օրհնվել են նորապսակ զույգերը
Դամասկոսի Սբ. Սարգիս Եկեղեցում թեմի առաջնորդի նախագահությամբ կատարվել է Տյառնընդառաջի նախատոնակը:
Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկվածների համար կարդացել է դասախոսություն

Սուրբ Սարգսի սրբապատկերը ցուցադրվեց Ազգայի պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվել է անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք նահատակվել են հանուն քրիստոնեության: Կտավը Սուրբ Սարգսի կերպարով միակ ստեղծագործությունն է պատկերասրահի հավաքածուում և ներառված է հիմնական ցուցադրության մեջ:

 

Վիրահայոց թեմում Սուրբ Սարգսի տոնը նշվել է հանդիսավոր խաչերթով և թափորով


Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, ստանալով թեմի քահանաների օրհնությունը, հոգևոր հայրերի  առաջնորդությամբ այցելել է Թբիլիսիի հայկական սրբավայրեր: Հավատացյալները գնացել են խոնարհված ու քանդված  Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցու փլատակների մոտ, աղոթել եկեղեցու փրկության համար: Հավատացյալներն հետո այցելել են Սուրբ Գևորգ առաջնորդ եկեղեցի, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթքով շարժվել դեպի Խարփուխի 1883 թվականին կառուցված Սուրբ Սարգիս մատուռը:

Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն


Ժամերգությանը հաջորդել է նախատոնակը, ապա տեղի է ունեցել տարվա առաջին Անդաստանի կարգը: Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ օրհնվել են աշխարհի չորս կողմերը, Հայաստանի Հանրապետությունը, Հայոց հայրապետությունը, վանքերը, բոլոր բնակավայրերն ու մարդիկ: «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է հավատացյալներին: Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, որտեղ Ամենայն Հայոց Հովվապետը վառել է Տեառնընդառաջի խարույկը:

Մայր Աթոռը Վաշինգթոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների ու հայ ռազմագերիների հարցը


Վաշինգտոնում Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին: Նա ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայության հիմնարար իրավունքների, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հարցերը։ Հայր Գարեգինը ամերիկացի օրենսդիրներին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել Արցախի բռնատեղահանված ժողովրդի հետ կապված հարցերում։ Գարեգին վարդապետը ԱՄՆ օրենսդիրներին ներկայացրել է Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ պատրաստված մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը:

 

Ավստրիացի հայագետն առաջարկել է Առաքելոց վանքն ընդգրկել Եվրոպայի ամենավտանգված հուշարձանների ցանկում


12-րդ դարի սահմանամերձ Առաքելոց վանքը Տավուշի անտառներում է, Աճարկուտ և Կիրանց գյուղերից մի քանի կմ հեռավորության վրա, Կիրանց գետի ձախ ափին։ Ավստրիացի գիտնական Յասմին Դում Թրագուտը առաջարկել է վանքը ընդգրկել 2025 թվականի Եվրոպայի 14 ամենավտանգված հուշարձանների ցանկում, որը կազմել է եվրոպական ժառանգության Եվրոպա Նոստրա ցանցը և եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը: