Վաշինգտոնում Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին: Նա ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայության հիմնարար իրավունքների, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հարցերը։ Հայր Գարեգինը ամերիկացի օրենսդիրներին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել Արցախի բռնատեղահանված ժողովրդի հետ կապված հարցերում։ Գարեգին վարդապետը ԱՄՆ օրենսդիրներին ներկայացրել է Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ պատրաստված մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-02-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ