Խրիմյան Հայրիկի 205-ամյակի առիթով Վասպուրական հկ անդամներն այցելել են Մայր աթոռ


Մայր տաճարի դիմաց Մկրտիչ Ա հայրապետի գերեզմանի մոտ Հոգեհանգստյան արարողություն է կատարվել: Աղոթքով և խնկարկումով Մայր Աթոռի միաբաններն ու Վասպուրական հկ անդամները ոգեկոչել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը: Միջոցառման մասնակիցները այցելել են Մայր Աթոռի Ռուբեն Սևակ և Խրիմյան Հայրիկ թանգարաններ։

Վիմագրագետը պարզել է, թե ինչու է Տաթեւի վանքը կոչվել նաեւ Ս. Եվստաթիոս առաքյալի վանք


Վիմագրագետ Արսեն Հարությունյանը Տաթևի վանքն ուսումնասիրելիս նկատել է, եկեղեցեկան պատմագիրների աշխատություններում, մատենագրական ուշ շրջանի վավերագրերում Տաթևի վանքը կոչվում է նաև Ս. Եվստաթիոս առաքյալի վանք։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 15-րդ դարի պատմական աղբյուրներում հիշատակված չէ, որ վանքը Եվստաթեոս առաքյալի անունով է կոչվել։ Տաթևի վանքի քարե արձանագրություններում ևս Եվստաթիոս առաքյալի անունը վկայված չէ: Միայն 15-րդ դարից սկսած` Տաթևացու րաբունապետության շրջանից է շրջանառվում նրա հետ կապված ավանդությունը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման դասընթացների մասնակիցներին


Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին, բարձր գնահատել եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացելու համար կարևոր է շարունակական կրթությունը: Նորին Սրբությունը հորդորել է քահանաներին իրենց կարողություններն ու գիտելիքն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար։

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը նախագահին խնդրել է միջնորդել գերիների ազատ արձակմանը


Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որում հայտնել է Բաքվի հայ գերիների հանդեպ անարդար ու անմարդկային վերաբերմունքի, նրանց ոտնահարվող իրավունքներին մասին: Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը խնդրել է հանրապետության նախագահին և Բրազիլիայի կառավարությանը միջնորդել գերիների ազատ արձակմանը: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ընթացքում Սան Պաուլուի հայ համայնքը աղոթել է Բաքվում պահվող հայ գերիների համար:

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ


Մինչեւ այս նա Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենն էր։ Վազգեն սրբազանը եղել է Վազգեն Առաջին ամենայն հայոց Կաթողիկոսի գավազանակիր: Ավելի քան տասը տարի դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այդ տարիներին զբաղվել է նաև Մայր Աթոռին կից և ԱՀԹ կիրակնօրյա դպրոցներով, եղել է քրիտոնեական դաստիարակչական և քարոզչական կենտրոնի տնօրեն:

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է անիրավ տնտեսի առակը


Պահոց շրջանի այս կիրակին անիրավ տնտեսի անունով է կոչվում: Օրն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակից։ Մի մեծահարուստ մարդ իր բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը լսում է, թե տնտեսը վատնում է իր ունեցվածքը և ազատում է նրան աշխատանքից։ Ըստ առակի՝ աշխատանքը կորցրած մարդը ընկճվելու փոխարեն հեռանալուց առաջ թեթևացնում է մեծահարուստի պարտապանների վիճակը: Մեծահարուստը, սակայն, ոչ թե բարկանում, այլ հակառակը` գովում է նրան:

 

Տավուշի Առաքելոց վանքը հայտարարվել է Եվրոպական ժառանգության ամենավտանգված հուշարձաններից մեկը


Տավուշի 13-րդ դարի Առաքելոց վանքի և բնակավայրի մասին ծրագիրը հաղթել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 2025-ի մրցույթում և հայտարարվել է Եվրոպական ժառանգության ամենավտանգված 7 հուշարձաններից մեկը: Ծրագիրը Եվրոպա Նոստրային է ներկայացրել ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին։ Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձել վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։

Վեհափառ Հայրապետին է հանձնվել «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանձնվել է «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշան՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից: Ռուս եկեղեցու հովվապետը իր գնահատանքն է արտահայտել երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում հայոց հայրապետի ունեցած նշանակալի ավանդի համար։

ԱՄՆ հայոց արևելյան թեմում սկսվել են Հայքեմփ և Սուրբ Վարդան ամառային ճամբարների գրանցումները


Ճամբարներին մասնակցելու համար գրանցվում են 8-ից 15 և 14-17 տարեկան երեխաներն ու պատանիները: Թեմական ամառային ճամբարներում ամեն ամառ հայ-ամերիկյան պատանիներն ու երեխաները նոր փորձառություն են ձեռք բերում, սովորում են ավելի խորն ըմբռնել հայկական մշակույթն ու հավատը: Երկու ճամբարներում ստեղծվում է ֆիզիկապես և հոգեպես առողջ միջավայր, որտեղ ամերիկահայ պատանի քրիստոնյաները մասնակցում են հոգևոր և հայ մշակույթի վերաբերյալ դասերի և մարզական պարապմունքների: Ճամբարները գործում են համայնքի նվիրատուների միջոցով և հայոց թեմի բարերարությամբ:

 

Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդը հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է վարչապետին


Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը նամակ է գրել վարչապետ Քիր Սթարմերին։ Այն ստորագրել են ութ այլ եկեղեցական առաջնորդներ, այդ թվում՝ Վինչեստերի, Սաութուորքի և Լիդսի եպիսկոպոսները: Եկեղեցու առաջնորդները վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայերին ազատ արձակելու համար։ Հովակիմ եպիսկոպոսի և եկեղեցիների մյուս առաջնորդների այս կոչ-նամակը տարածվել է բրիտանական լրատվամիջոցներով:

 

Մայր Աթոռն օգտագործում է իր հնարավորություններն ու լծակները գերիներին ազատ արձակման համար


ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ նախագահին՝ խնդրելով աջակցել հայ գերիների ազատ արձակմանը։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում հայ գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։ Ֆրանսիայի թեմը ղպտի և ասորի Քույր եկեղեցիների առաջնորդներին հետ պատկան մարմիններից պահանջել են գերիների անհապաղ ազատում: Ավելի վաղ՝ նորեմբերին, Ամենայն հայոց Կաթողիկոսի կոչով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում` Ժնևում, տեղի է ունեցել միասնական աղոթք՝ հանուն խաղաղության, գերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածների աջակցության: