Alt

Պրովիդենս Ռոդ Այլնդ նահանգի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցու ուխտավորները Ս. Էջմիածնում


Պրովիդենս Ռոդ Այլնդ նահանգի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցու 40 ուխտավորներ, հոգևոր հովվի` Տ. Շնորհք քահանա Սուինի առաջնորդությամբ, հայրենիքում են: Ուխտավորներին ընդունել է Վեհափառ հայրապետը:

Alt

Արգենտինայի և Տորոնտոյի հայ երիտասարդների այցելությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Արգենտինայի Մարի Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները և Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա վարժարանի աշակերտները դարձյալ Հայաստանում են: Ինչպես ամեն տարի, հանդիպեցին Հայոց հայրապետին:
Արգենտինայի հայ համայնքը գրեթե 100 տարվա պատմություն ունի, այնտեղ շուրջ 100.000 հայ է բնակվում: Հայկական 7 դպրոց է գործում, որից 4-ը եկեղեցապատկան են ու տեղակայված են եկեղեցիների հարևանությամբ:
Մարի Մանուկյան վարժարանը հայկական բարեկգործական ընդհանուր միության հավանու ներքո է գործում, ունի նաև նախակրթարան: Կրթօջախ հաճախում է 450 աշակերտ:

Alt

Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը


Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից արարողությանը մասնակցել են Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ես այսօր եկել եմ ևս մեկ անգամ այս սրբազան հաստատության դարավոր ուխտին խառնելու իմ ուխտը, իմ անզօր հոգու իղձն ու հոժարությունը, միմիայն այն վստահությամբ, որ ինձ հետ ուխտակից ունեմ ձեզ բոլորիդ, կամովին և գիտակցությամբ ծառայելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Հայ Ժողովրդին եւ մանավանդ նվիրական այս Սուրբ Աթոռին: Միացնենք մեր ջանքերը, որպեսզի մենք ևս կարողանանք շարունակելու այն, ինչ որ մեր երանելի նախնիներն են սկսել: Աղոթենք, որ Քրիստոս մեզ պարգևի իմաստություն, համերաշխություն եւ անսակարկ նվիրվածություն»,-իր քարոզում ասել է նորընտիր պատրիարքը: